Մատչելի հղումներ

Որքա՞ն է կարևոր խարիզման ԱՄՆ նախագահի թեկնածուների համար 


Ընդունված է համարել, որ ամերիկյան նախագահական ընտրությունների սկզբնական փուլում թեկնածուների խարիզմատիկ լինելը այնքան էլ կարևոր չէ։ Սակայն թվային ու սոցիալական մեդիաների դարաշրջանում թեկնածուների ունակությունը «անհատական» կապ հաստատել ընտրողների հետ կարող է որոշիչ լինել։

Տարածված կարծիք է, որ Ջո Բայդենի և նրա նախորդի՝ Դոնալդ Թրամփի ուղիղ շփումներն ընտրողների հետ օգնեցին նրանց հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, և կարող են նրանց համար երկրորդ անգամ բացել Սպիտակ տան դռները՝ հաջորդ տարվա ընտրությունների արդյունքում:

Իր ելույթներից հետո, Բայդենը երբեմն «աշխատում» է մարդկանց հետ՝ լուսանկարահանվում, գրկախառնվում, զրուցում:

Գոյություն ունի Թրամփի ոճը՝ բութ մատը վեր, սեղմված բռունցքը: Չնայած իր պաշտոնավարման ժամկետից առաջ, նախագահության օրոք և դրանից հետո նրա կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների համար առաջ քաշված մեղադրանքներին, Թրամփը հպարտանում է, որ կարողացել է խորը կապ ստեղծել իր կողմնակիցների հետ:

«Կարող էի կանգնել [Նյու Յորքի] Հինգերորդ պողոտայի մեջտեղում և կրակել ինչ-որ մեկի վրա, և որևէ ընտրող չէի կորցնեի։ Օքե՞յ․․․»:

Ովքեր ձգտում են ուսանել առաջնորդության նրբությունները, խարիզման ավելին է, քան պարզապես լավ երևալը: Հաջողակ քաղաքական գործիչները առաջ են անցնում

իրենց միտքը մարդկանց հասցնելու ժամանակ՝ ասում է Ուլրիխ Ջենսենը՝ Արիզոնայի պետական համալսարանի Հանրային կապերի դպրոցից:

«Զգում եք, որ նրանցից մեկն եք, և նրանք ձեզնից մեկն են։ Այդպես չէ՞: Կարծես, ստեղծում եք հավաքական մի ինքնություն, առաջ մղող արժեքներ։ Այդ ամենը կարող են իրականացվել մի ուղերձի միջոցով՝ ձեր մտքի էական մասը ներկայացնելու, այն գրավիչ ձևով ներկայացնելու եղանակով»:

Ձեռքով բարևելու, տարբեր ժեստերի միջոցով նախագահի թեկնածուները ընդգծում են աշխարհին հասցեագրված իրենց ուղերձները՝ ասում է Սթիվեն Ֆարնսվորթը՝ Մերի Վաշինգտոնի համալսարանի Առաջնորդության և լրատվամիջոցների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը:

«Նախագահի թեկնածուներին հետևող մարդկանց ճնշող մեծամասնությունը երբեք չի հանդիպելու նրանցից որևիցե մեկին։ Պարզապես կորոշեն՝ հիմք ընդունելով լրատվամիջոցներում իրենց տեսածը, թե որ թեկնծուն է ավելի շատ դիմում իրենց»։

Ֆարնսվորթի խոսքով, Թրամփն ու Բայդենը կարող են հանրային կապերի դասեր տալ նրանց, ովքեր փորձում են մարտահրավեր նետել իրենց:

«Պետք է անկեղծ լինեք: Կարծում եմ, ինչ դուք տեսնում եք այդ երկու տղամարդկանց մոտ, այն է, ինչ նրանք կան»։

Անճարպիկ քաղաքական գործիչները չեն կարող արագորեն սովորել, թե ինչպես պետք է լինել այն, ինչ դուք կաք։ Բայց նրանց կարելի է սովորեցնել, թե ինչ պետք է ընդգծել [ցույց տալ, սեփականը]՝ «Ամերիկայի ձայնին» ասում է Թրամփի նախագահության օրոք Սպիտակ տան առաջին մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

«Քաղաքական գործիչները երբեմն նյարդայնանում են իրենց որոշակի գծերից և խուսափում են ի ցույց դնել այն, հենվել այդ հատկանիշների վրա։ Կարծում եմ, Թրամփը պարզապես վստահում էր իր ներըմռնմանը՝ ինչ է մտածում, ինչին է հավատում»:

Բայդենը խաղադրույք է կատարում իր լսարանի վրա, որը հավատում է՝ նա հավատարիմ է սեփական խոստումներին:

«Մի՛շտ ուղիղ եմ խոսում, և երբեք չեմ ասում մի բան, որին չեմ հավատում»:

«Տեսախցիկը կարող է բացահայտել նախագահի «ոչ իրական» թեկնածուներին։ Ընտրողները տեսնում են դա և որոշում՝ չաջակցել նրանց, անկախ նրանից, թե որքան գումար են [թեկնածուները] ծախսում քարոզարշավի վրա՝ փորձելով համոզել նրանց»:

XS
SM
MD
LG