Մատչելի հղումներ

Ֆրանսիան և Ճապոնիան զորավարժություններ են անցկացնում` Չինաստանի հետ ունեցած լարվածության պայմաններում


Ամերիկաճապոնական զինուժ
Ամերիկաճապոնական զինուժ

Ալյանսի հուլիսյան գագաթնաժողովին Փարիզը արգելափակեց Տոկիոյում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ բացելու առաջարկի ընդունումը։

Ոլորտի փորձագետների և ողջ Ճապոնիայի համար, իրոք, նորություն էր՝ ֆրանսիական կործանիչներն ու ճապոնական ռազմական ինքնաթիռները թռչում էին կողք-կողքի։ Ֆրանս-ճապոնական զորավարժությունները «Pegase-2023» անվամբ ֆրանսիկական ավելի լայն զորավարժությունների մասն են, որոնք ընթանում են Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ներառյալ Հնդկական ու Խաղաղ օվիկիանոսներում գտնվող Ֆրանսիական կղզիների շրջանում։

Ստեֆան Միլ, Ֆրանսիայի օդային և տիեզերական ուժերի շտաբի պետ

«Բնական է, որ Ֆրանսիան՝ որպես Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկիր, մտահոգված է աշխարհաքաղաքական լարվածության աճով, որը տարածաշրջանում մեծ տերությունների միջև ընթացող մրցակցության հետևանք է»:

Անվտանգության հարցերով փորձագետ Միչիտո Ցուրուոկայի խոսքով, այդ լարվածությունը զգում է նաև ՆԱՏՕ-ն, որը Չինաստանը համարում է որպես սպառնալիք իր շահերին:

«ՆԱՏՕ-ի շահերի վրա մեծապես ազդում է այն, ինչ կատարվում է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ուստի, ՆԱՏՕ-ն պետք է ավելի ներգրավված լինի տարածաշրջանում»:

Հուլիսյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն քննարկեց Տոկիոյում կապի գրասենյակ բացելու հարցը: Բայց ալյանսի անդամ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը արգելափակեց այդ նախաձեռնությունը՝ չնայած Ճապոնիայի հետ սերտ հարաբերություններին:

Ֆաբրիս Փոթիերը ՆԱՏՕ-ում քաղաքականության մշակման բաժնի նախկին ղեկավարն է:

«Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնը ցանկանում է կանխել որևէ սրացում կամ շարժ այդ ուղղությամբ, որը կարող է լարել հարաբերությույնները Չինաստանի հետ»:

Չինաստանը հանդես է եկել նախազգուշացմամբ, թե Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացումը «կապակայունացնի» տարածաշրջանը։

Ցուրուոկան կարծում է, որ, իրականում, նման վտանգ չկա։

«Որովհետև այն, ինչի մասին մենք խոսում ենք, ինչի մասին խոսում է ՆԱՏՕ-ն, ընդամենը մեկ անձի համար գործող գրասենյակ է: Այն երբեք չի փոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»։

Առայժմ Փարիզը նախընտրում է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցների հետ առաջ տանել երկկողմ հարաբերությունները։

«Ֆրանսիան միշտ ցանկանում է ընդգծել, որ ՆԱՏՕ-ն եվրաատլանտյան կազմակերպություն է, որն ունի հստակ աշխարհագրական սահմաններ և պարտականություններ: Եվ այդ սահմաններից դուրս գալը վեր է ալյանսի մանդատից»:

Ճապոնիան և Ֆրանսիան հայտարարում են, որ իրենց համատեղ զորավարժությունները նպատակ ունեն «ամրապնդել ազատ և բաց Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեսլականը»:

Սակայն արդյո՞ք ՆԱՏՕ-ն ունի դերակատարություն այստեղ։ Սա մի հարց է, որի պատասխանը դաշինքն ու տարածաշրջանում նրա գործընկերները պետք է տան:

XS
SM
MD
LG