Մատչելի հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Հյուսիսային Կորեայի «Հաղթանակի օրվա» տոնակատարությանը 


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունները մասնակցում են Հյուսիսային Կորեայում նշվող «Հաղթանակի օրվա» 70-ամյակի տոնակատարություններին: Նման՝ զանգվածային միջոցառումն անսովոր է՝ հաշվի առնելով մայրաքաղաք Փհենյանում գործող շարունակական սահմանափակումները, որոնք գործում են «Covid-19»-ի բռնկումից ի վեր:

Հյուսիսկորեական պետական լրտատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, թե Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը Փհենյանի միջազգային օդանավակայանում ինչպես է դիմավորում ռուսաստանցի գործընկերոջը՝ Սերգեյ Շոյգուին:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Շոյգուի ղեկավարած պատվիրակության այցը կօգնի ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ մուտք գործելով համագործակցության զարգացման «կարևոր փուլ»:

Փհենյանի «Հաղթանակի օրը» նշանավորում է 1953 թվականի հուլիսին կնքված զինադադարը, որով դադարեցվեց Կորեական պատերազմը:

Հյուսիսային Կորեայի համաձայն, 1950-1953 թվականների պատերազմի հրձիգները ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան են, սակայն հաղթանակը Փհենյանինն է:

Ակնկալվում է, որ հոբելյանական միջոցառումները կավարտվեն լայնամասշտաբ գիշերային շքերթով, որի ժամանակ, սովորաբար, ցուցադրվում է ռազմական տեխնիկա:

XS
SM
MD
LG