Մատչելի հղումներ

Տնտեսական իրավիճակը և հղիության արհեստական ընդհատման հարցում Բայդենի դիրքորոշումը առավելություն է տալիս ընտրություններին ընդառաջ. հարցում


Այդուհանդերձ, փորձագետները վստահ չեն, որ ընտրողների համար այս հարցերն են լինելու հիմնականը։

Տնտեսական իրավիճակը և ընտրողների դժգոհությունը՝հղիության արհեստական ընդհատման շուրջ ծավալվող զարգացումներից նպաստում են դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի ժողովրդականության աճին:

Սակայն ընտրողները ուշադիր են նաև այնպիսի հարցերի առնչությամբ, ինչպիսիք են ներգաղթը, գենդերային հարցերը և հանրային դպրոցների կրթական ծրագրերում սեռականության վերաբերյալհիշատակումները և երիտասարդական սպորտում տրանսգենդերների մասնակցությունը։ Հանրապետականները այս կետերի վրա են կառուցում իրենց քարոզարշավը։

«Reuters»-ը հրապարակել է այս հարցերի վերաբերյալ ԱՄՆ ընտրողների կարծիքները:

80-ամյա Բայդենը երկրորդ անգամ է առաջադրվում երկրի նախագահի պաշտոնին՝ հայտարարելով, որ իր նախընտրական արշավի ընթացքում կենտրոնանալու է տնտեսական ձեռքբերումների ուղղությամբ, որոնքենթադրում են ցածր գործազրկություն և պետական ներդրումներ՝ աշխատատեղերի ստեղծման համար:

Հարցվածների 36%-ն ակնկալում է, որ հաջորդ տարի իրենց տնտեսական վիճակը կբարելավվի, մինչդեռ 20%-տ սպասում է, որ այն կվատանա: 38%-ի կարծիքով, իրենց ֆինանսական վիճակը կմնա անփոփոխ։

«Reuters/Ipsos»-ի հարցումն անցկացվել է առցանց՝ հուլիսի 11-17-ը՝ ԱՄՆ 4 414 բնակիչների շրջանում։ Սխալի հավանականությունը մոտ 2% է:

«Գնաճի նվազումը կարող է ընտրություններից առաջհանրապետականներին զրկել Բայդենի և դեմոկրատների դեմ գործածվող ամենաուժեղ փաստարկներից», - ասում է Վաշինգտոնում գործող «Inside Elections»-ի վերլուծաբան Ջեյկոբ Ռուբաշկինը:

Հարցման արդյունքների համաձայն, Բայդենին աջակցում է ընտրողների 37%-ը, Թրամփին՝ 35%-ը, 28%-ը տակավին չի կողմնորոշվել։

Հանրապետական բոլոր թեկնածուները պաշտպանում են հղիության արհեստական ընդհատումը սահմանափակող որևէ տարբերակ։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը այս հարցում ամենից խիստ դիրքորոշում ունեցողների թվում է:

Վերջերս ԴեՍանտիսի ստորագրությամբ ուժի մեջ մտած օրենքը արգելում է աբորտը՝ վեցշաբաթական հղիության դեպքում։ Ե՛վ նա, և՛ Թրամփը իրենց աջակցությունն են հայտնել հղիության արհեսատական ընդհատման վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանիհայտնի որոշմանը:

ԴեՍանտիսն իր քարոզարշավի առանցքում դրել է ծնողական իրավունքների պաշտպանությունը՝ ընդդիմանալով հանրակրթական դպրոցներում գենդերային ինքնության ուսուցմանը և դպրոցական սպորտում տրանսգենդեր աղջիկների մասնակցությանը:

Հարցվածների մոտ 50%-ը դեմ է արտահայտվել հանրակրթական դպրոցներում սեռականության և գենդերային ինքնության վերաբերյալ դասավանդմանը (հանրապետական ընտրողների շրջանում այս կարծիքին է 76%-ը):

Տնտեսության համեմատաբար բարվոք վիճակը կարող է պատճառներից մեկն լինել, որ ԴեՍանտիսի նման հանրապետականներն ավելի խիստ հանդես գան ներգաղթի, հանրային դպրոցների կրթական ծրագրերում գենդերային հարցերի հիշատկման և երիտասարդական սպորտում տրանսգենդերների մասնակցության դեմ` նման կերպ փորձելով գրավել ընտրողներին՝ կարծիք հայտնեց Ռուբաշկինը:

Ըստ փորձագետի, «դրանք այն հարցերն են, որոնք, ըստ հանրապետականների, իրենց ձայներ կբերեն», սակայն «քիչ ապացույցներ կան, որ ընտրողները կքվեարկեն՝ կարևորելով այդ հարցերը»:

XS
SM
MD
LG