Մատչելի հղումներ

Օդեսայի նավահանգիստը վնասվել է ռուսական ավիահարվածներից


Նախօրեին Մոսկվան հայտարարեց Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունից դուրս գալու մասին։

Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններին՝ վնասելով Օդեսայի նավահանգստի ենթակառուցվածքները, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։

Ուկրաինայի հացահատիկի արտահանման գլխավոր նավահանգիստներից մեկի՝ Օդեսայի վրա հարձակումը հետևեց Կրեմլի խոստմանը, որ պատասխան հարված կհասցնի Ռուսաստանը Ղրիմի թերակղզուն կապող կամրջին հարվածելուց հետո: Մոսկվան կատարվածի համար մեղադրել է Ուկրաինային.

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են երեքշաբթի գիշերը արձակված բոլոր վեց «Կալիբր» հրթիռների հաջող խոցման մասին։ 36 անօդաչու թռչող սարքերից 31 անօդաչու թռչող սարք են խոցել Ուկրաինայի զինված ուժերը։ Հրթիռները և անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել են Օդեսայի և Նիկոլաևի շրջանների վրա, իսկ մնացածը՝ Դոնեցկի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։

Օդեսայի նավահանգիստը վնասվել է ռուսական ավիահարվածներից
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Ուկրաինական «Հարավ» ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ հրթիռի բեկորներներից Օդեսայում վնասվել են մի քանի բնակելի շենք և նավահանգստային ենթակառուցվածք՝ չմանրամասնելով։ Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ տարեց տղամարդու վիրավորման մասին։

Օդեսան հաճախակի հարձակման է ենթարկվել 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, սակայն նավահանգիստները պաշտպանված են ՄԱԿ-ի միջնորդությամբ Սև ծովի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համաձայնագրով: Երկուշաբթի օրը Ռուսաստանը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին։

«Նոր հարձակումը ևս մեկ ապացույց էր, որ ահաբեկչական երկիրը ցանկանում է վտանգել 400 միլիոն մարդու կյանքը տարբեր երկրներում, որոնք կախված են ուկրաինական հացահատիկի արտահանումից», - գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Հարևան Մոլդովան դատապարտել է հարձակումը և Ռուսաստանի որոշումը՝ չերկարաձգել Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը։

Սպասվում է, որ երեքշաբթի օրը Օդեսա կայցելի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ մինչ այդ հայտարարելով Ուկրաինային ավելի քան 500 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։

Ուկրաինայի իշխանությունները, առանց մանրամասնելու, հայտնել են նաև Նիկոլաև նավահանգստում որոշակի օբյեկտի գնդակոծման մասին, որը Ուկրաինային ելք է ապահովում դեպի Սև ծով։

XS
SM
MD
LG