Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատը սկսում է տարեկան պաշտպանության  ծախսերի օրինագծի քննարկումը


ԱՄՆ Սենատը այս շաբաթ կսկսի քննարկել հսկայական ծախսերի մասին օրինագիծը,  որը սահմանում է ԱՄՆ բանակի ծախսերի առաջնահերթությունները գալիք տարվա համար։  Դեմոկրատներն ու հանրապետականները   արդեն տարակարծոք, թե որքանով պետք է նոր  օրենսդրությունը  ներառի Ուկրաինայի օգնության, ինչպես նաեւ այլ հատկացումներ:

Հանրապետականների գլխավորած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ուրբաթ օրը 219 կողմ, 210 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 874,2 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանության ծախսերի մասին օրենքի փաթեթը՝ թույլ տալով նոր ֆինանսավորում ԱՄՆ բանակի արդիականացման համար:

«Նորագույն տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են այս երկրի եւ դրա առաջնային արժեքների` ազատ աշխարհի ապագայի համար, հատկապես Չինաստանի և Ռուսաստանի առկայության պարագայում, կստանան ավելի մեծ ներդրումներ անցյալի համեմատ »,- ասել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին։

Հանրապետականների նախաձեռնած հինգ փորձերը՝ դադարեցնելու Ուկրաինային ԱՄՆ օգնությունը, ձախողվել են։ Հանրապետականների մեծամասնությունը դեմոկրատների հետ քվեարկել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի ֆինանսավորման օգտին: Այդուհանդերձ, պահպանողականները մի քանի հաղթանակ տարան Բայդենի վարչակազմի դեմ:

ԱՄՆ Սենատը սկսում է տարեկան պաշտպանության ծախսերի օրինագծի քննարկումը
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

Հանրապետականի ներկայացուցիչ Ռոննի Ջեքսոնի խոսքով՝ «Հարկատուների գումարները տրամադրվում են Պաշտպանության դեպարտամենտին և նախատեսված են մեր ազգային պաշտպանության ու ազգային անվտանգության ապահովման համար: Այդ գումարները Բայդենի վարչակազմի աբորտի կողմնակից օրակարգը խթանելու և աջակցելու համար չեն»:

Հանրապետականները պնդում են, որ պետական առողջապահական ապահովագրությունը չպետք է վճարի զինծառայողների աբորտների ծախսերը, և որ Պենտագոնը չպետք է առաջնորդի բազմազանության նախաձեռնություններ, որոնք ներառում են տրանսգենդերների քարոզչություն:

«Ցավալիորեն անպատասխանատու է, որ ծայրահեղ հանրապետականները վերահսկում են մեր ազգային անվտանգության համար կարևոր, երկկուսակցական օրինագիծը, և վերցնում ու դրանում խցկում են իրենց ծայրահեղ աջ գաղափարախոսությունը»,-ասել է Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ Հաքիմ Ջեֆրիսը։

Ներկայացուցիչների պալատի օրինագծում այդ պահպանողական առաջնահերթությունները նշանակում են, որ այն ընդունվելու հնարավորություն չունի Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Սենատում:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Մայքլ Մաքքոլի կարծիքով՝ «Ակնհայտ է, որ այդ փոփոխություններից շատերը, հավանաբար, կհանվեն, և Սենատը կստանա փոքր ինչ այլ տարբերակ: Բայց ընդհանուր առմամբ, պաշտպանական ծախսերի ավելացման և մեր զորքերի աշխատավարձի բարձրացման հարցրերը կմնան գլխավոր օրակարգում»:

Սենատը կսկսի քննարկումներն այս շաբաթ, իսկ վերջնական օրենսդրությունն ակնկալվում է, որ շատ տարբեր տեսք կունենա Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված տարբերակից:

XS
SM
MD
LG