Մատչելի հղումներ

Թուրքիան ընդառաջ չի գնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում


Թուրքիան նկատմամբ ուժեղանում է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների ճնշումը` կապված այլանսին Շվեդիայի անդամակցության հարցի հետ: Սակայն Անկարան հաստատակամ է, քանի դեռ չեն բավարարվել իր պահանջները: Ըստ դիտորդների, հարցը ընդգրկված է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ հանդիպմանը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Ստոկհոլմին` ՆԱՏՕ-ին միանալու հարցում. «Միացյալ Նահանգները ամբողջապես աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան նկատմամբ աճում է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների ճնշումը` կապված այլանսին Շվեդիայի անդամակցության հարցի հետ

Անկարան Ստոկհոլմից, փաստորեն, պահանջում է արգելել քրդական անջատողական «PKK» կուսակցության գործունեությունն իր տարածքում: Արդեն մի քանի տասնամյակ է «PKK»-ն ապստամբական գործողություններ է իրականացնում Թուրքիայում։ Քրդական այդ ուժը հանարվում է ահաբեկչական նաև Միացյալ Նահանգներում ու Եվրամիությունում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ստոկհոլմը քայլեր է ձեռնարկել, բայց հավելել է` դրանք բավարար չեն:

Շվեդիայի իշխանությունները չմիջամտեցին, երբ վերջերս Ստոկհոլմի մզկիթներից մեկի մոտ Ղուրանը հրապարակավ հանձնեց կրակին:

Դիտորդների խոսքով, տեղի ունեցածը բացասաբար ազդեց Ստոկհոլմի նկատմամբ Անկարայում առկա մոտեցման վրա: Այդուհանդերձ,

Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սոլի Օզելը չի բացառում, որ շվեդները ձգտում են ստանալ թուրքերի համաձայնությունը` ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում։

Շվեդ և թուրք դիվանագետները հինգշաբթի հանդիպել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ փակուղուց դուրս գալու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն հայտարարել է, որ առաջընթաց կա, բայց ոչ բեկում: Վերլուծաբանների կարծիքով՝ Անկարան նաև ձգտում է զիջումներ կորզել Վաշինգտոնից, ներառյալ` երկար սպասված ռազմական ինքնաթիռների վաճառքի գծով։

«Նախագահ Էրդողանի ցանկությունն է, որ բանակցություններում ներգրավվի նաև ԱՄՆ-ն, մասնավորապես` Բայդենի վարչակազմը, և որոշ զիջումներ կատարի հօգուտ Թուրքիայի` ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմաց»,- նշել է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ասլի Այդընթասբասը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը համարվում է Էրդողանի մերձավոր դաշնակիցը, նույնպես դեռ հավանությունը չի տվել Շվեդիայի անդամակցությանը` հայտարարելով, թե կհետևի Թուրքիայի դիրքորոշմանը:

Ըստ վերլուծաբանների, Էրդողանի նախընտրած ոճն է`առերես հանդիպումների ժամանակ գործարքներ կնքել աշխարհի ղեկավարների հետ: Նրանք կանխատեսում են, որ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ բոլոր երկրների ղեկավարները հնարավորություն կունենան դեմ առ դեմ հանդիպել:

Էրդողանը վաղուց է ցանկանում, որպեսզի նախագահ Բայդենը հրավիրի իրեն Վաշինգտոն: Վերլուծաբանները նշում են, որ հարցը կարող է լինել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին քննարկվող կետերից մեկը։ Ստոկհոլմում լարված սպասում են գալիք գագաթնաժողովին։

XS
SM
MD
LG