Կիրակի Պիրեյի նավահանգստում հարյուրավոր ցուցարարներ երթով շարժվեցին դեպի Հունաստանի առափնյա պահպանության և Եվրամիության սահմանային գործակալության՝ Frontex-ի կենտրոնակայան՝ պարզելով «մարդասպաններ» գրությամբ պաստառներ։
Հունաստանի վերջին տարիներին միգրանտների նավի ամենաշաատ մահեր գրանցած խորտակման համար մեղադրվում են իշխանությունները, քանի որ բավարար չափով չեն օգնել նրանց:
Նավը մեկնել է Լիբիայից, որում եղել է մինչև 750 մարդ։ Կադրերն նավը Հունաստանի մոտ է հունիսի 13-ի առավոտյան: Հունաստանի առափնյա պահակախումբը սկզբում ասել է, որ նավը գնում է դեպի Իտալիա: Ավելի ուշ ասել են, որ փորձել են օգնել միգրանտների նավին, սակայն միգրանտներն արձակել են օգնության պարանը:
Նավը խորտակվել է Հունաստանի ջրերում: Փրկվածներից շատերն ասում են, որ ՝ խորտակվելուց առաջ նավը մի քանի ժամով կորցրել էր ուղղությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել հետաքննել գործը։ Այդ կոչին արձագանքել են իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք ասում են, որ փրկվածների ցուցմունքները հակասում են առափնյա պահակախմբի վարկածին:
Amnesty International-ի փորձաագետ Կոնդիլիա Գոգուի խոսքով՝ կարևոր է, որ անկախ և արդյունավետ հետաքննություն իրականացվի։
Հունաստանը շարունակում է պնդել, որ միգրանտները օգնություն չեն քանի դեռ նավը չէր խորտակվել։
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է ինը կասկածյալի, բոլորը Եգիպտոսի քաղաքացիներ են, որոնք, ենթադրաբար, եղել են նավի վրա: Քննադատներն ասում են, որ մեղավոր է նաև Եվրոպայի միգրացիոն քաղաքականությունը։
«Քանի դեռ մենք ԵՄ-ում չունենք անվտանգ և օրինական երթուղիների բավարար քաղաքականություն, նման վտանգավոր ճանապարհորդությունները կշարունակվեն»,-ասել է Կոնդիլիա Գոգուն։
Փրկվածներին տեղափոխել են մայրցամաքում գտնվող միգրանտների ճամբար: Վշտի արանքում երբեմն եղել են նաև ուրախության պահեր, քանի որ շրկվածներից շատերը վերամիավորվորվել են սիրելիների հետ:
Սակայն հարյուրավոր մարդիկ անհայտ կորած են, ենթադրաբար զոհված: Նրանց հարազատները պահանջում են ճշմարտություն և արդարություն։