ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Հայաստանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ միջոցառմանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը հայկական կողմը մասնակցել է 2014-ի օգոստոսին։ Այդ ժամանակ հայական պատվիրակությունը գլխավորել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։