Բլինքենը կիրակի շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առիթով՝ ընդգծելով Վաշինգտոնի և Բաքվի միջև երկարաժամկետ համագործակցության կարևորությունը՝ հիմնված երկկողմ առաջնահերթությունների վրա։
«Մեր հարաբերությունների ավելի քան 31 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները սերտորեն աշխատել է Ադրբեջանի հետ՝ կառուցելով ամուր գործընկերություն՝ հիմնված անվտանգության ընդհանուր շահերի, էներգետիկ համագործակցության և տնտեսական աճի վրա», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: «Զուգահեռ՝ շարունակելու ենք կարևորել ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների և քաղաքացիական հիմնարար ազատությունների ամրապնդումը՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան»:
Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները կխորանան։
«Միացյալ Նահանգները նաև ակնկալում է շարունակական համագործակցություն և ներգրավվածություն՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ կառուցել կայուն խաղաղություն: Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին, որի իրականացումը ավելի լավ ապագա կապահովի Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին»,- ընդգծել է պետքարտուղարը։