Մատչելի հղումներ

Իսրայելի բանակի ու պաղեստինցի զինյալների միջև բախումները շարունակվում են 


Իսրայելի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում բախումները շարունակվում են։ Իսրայելական ուժերը հողին են հավասարեցրել պաղեստինցուն պատկանող տունը՝ նրան մեղադրելով, թե մասնակցություն է ունեցել Թել Ավիվում տեղի ույնեցած հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել էին։ 

Իսրայելական զինուժը հրապարակել է մի տեսանյութ, ուր երևում է, թե իսրայելցի զինվորներն ինչպես են ոչնչացնում են պաղեստինցի Մոաթազ Խավաջայի տունը։ Իսրայելական կողմը նրան մեղադրում է այս մարտին Թել Ավիվում տեղի ունեցած հարձակմանը մասնակցություն ուեննալու մեջ։

Իսրայելը պարբերաբար քանդում է այն մարդկանց տները, որոնց մեղադրում է նման հարձակումների մեջ՝ պատճառաբանելով, որ նման արձագանքը հետ է պահում պաղեստինցի շատ զինյալների՝ նոր հարձակումներ գործելուց:

Սակայն պաղեստինցիներն ու մարդու իրավունքների պաշտպաններն ասում են, որ այդ քաղաքականությունը հավասարազոր է «հավաքական պատժի», քանի որ այն կարող է անօթևան թողնել մարտական գործողությունների կապ չունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների:

Իսրայելի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում բախումները շարունակվում են
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Բայդենի վարչակազմը քննադատել է Իսրայելին՝ հրեա վերաբնակիչներին՝ Հորդանան գետի արևմտյան ափին մշտական բնակության իրավունք շնորհելու համար:

«Խորապես անհանգստացած ենք Իսրայելի կառավարության վերջին որոշմամբ, որը քաղաքացիներին թույլ է տալիս մշտական բնակություն հաստատել Արևմտյան ափի հյուիսային մասում գտնվող Հոմեշ բնակավայրում, որն, ըստ իսրայելական օրենքի, ապօրինի է կառուցվել պաղեստինյան մասնավոր հողի վրա»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Երկուշաբթի երեք պաղեստինցիների հուղարկավորությունն էր, որոնք զոհվել են Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում գտնվող փախստականների ճամբարի վրա իսրայելական ուժերի հարձակման հետևանքով: Իսրայելական բանակը հայտարարել է, որ կրակել է զինյալների ուղղությամբ, երբ «հակաահաբեկչական» գործողության ժամանակ մարտ է բռնկվել:

Պաղեստինի նախագահի աշխատակազմի խոսնակը սպանությունները որակել է «իսկական ջարդ» և ասել, որ իսրայելական զինուժի արշավանքներն ու հրեա

վերաբնակիչների պարբերական հարձակումները «ռազմական հանցագործություն ու հավաքական պատիժ» են:

2022 թվականի գարնանից ի վեր ավելի քան 250 պաղեստինցի է զոհվել իսրայելական զինուժի արձակած գնդակներից, ևս հիսունը զոհվել են իսրայելցիների դեմ հարձակումների հետևանքով։ Թել Ավիվն ասում է, որ սպանված պաղեստինցիների մեծ մասը գրոհայիններ էին։ Սակայն նաև սպանվել են քարեր նետող երիտասարդներ, որոնք բողոքում էին հարձակումների դեմ, և երեխաներ, որոնք բախումների հետ կապ չեն ուենցել:

XS
SM
MD
LG