Մատչելի հղումներ

Ղրիմի թաթարները նշում են խորհրդային վայրագությունների տարելիցը


1944 Kırım Tatar Sürgünü Ankara'da Mitingle Anıldı
1944 Kırım Tatar Sürgünü Ankara'da Mitingle Anıldı

79 տարի անց Ղրիմի թաթարների ժառանգները պատմում են իրենց նախնիների արտաքսման պատմությունները: 1944 թվականի մայիսի 18-ին խորհրդային իշխանությունները սկսեցին Ղրիմի թաթարների զանգվածային տեղահանությունը. երեք օրում թերակղզուց արտաքսվեց մոտ 200 հազար մարդ։ Ճանապարհին զոհվածների թիվը մի քանի հազար է։

79 տարի անց Ղրիմի թաթարների ժառանգները պատմում են իրենց նախնիների արտաքսման պատմությունները: 1944 թվականի մայիսի 18-ին խորհրդային իշխանությունները սկսեցին Ղրիմի թաթարների զանգվածային տեղահանությունը. երեք օրում թերակղզուց արտաքսվեց մոտ 200 հազար մարդ։ Ճանապարհին զոհվածների թիվը մի քանի հազար է։

Դերասան և կինոռեժիսոր Ախտեմ Սեյթալաևը Ղրիմի թաթար է։ Մայիսի 18-ի նախօրեին նա կրկին Վարշավայում էր՝ ցուցադրելու իր «Վերադարձ» ֆիլմը:

«Հորս ու մորս արտաքսել են: Նրանք այն ժամանակ երեխաներ էին։ Մորս մասին հիշողությունները դարձան ֆիլմի մաս»,- ասել է նա։

Ախտեմի խոսքով, 1944 թվականին մարդկանց անգամ ժամանակ չեն տվել՝ իրերը հավաքելու։ «Մեր ժողովուրդը լավ գիտի՝ «15 րոպե ձեր իրերը հավաքելու համար» արտահայտությունը։ Ի՞նչ կարող է անել հինգ երեխա ունեցող շփոթված կինը, որի ամուսինը ռազմաճակատում է՝ խորհրդային բանակի շարքերում»,- հավելել է կինոռեժիսորը։

Իր պատմությունն ունի ակտիվիստ Ալիմ Ալիևը։ Նրա տատիկն այդ ժամանակ 18 տարեկան էր․ «Տեղահանումից երկու օր առաջ խորհրդային անվտանգության մարմինների երկու սպա են եկել՝ իբր մարդահամարի նպատակով։ Արձանագրել են, թե ովքեր են բնակվում տանը, ինչ ունեցվածք կա։ Մեծ մայրս նրանց նույնիսկ ապուր է հյուրասիրել։ Երկու օր անց նույն սպաները գիշերով եկել են՝ ընտանիքիս արտաքսելու»։

Խորհրդային բռնապետ Ստալինի հրամանով ավելի քան 200 հազար թաթարներ արտաքսվել են թերակղզուց 1944 թվականի մայիսի երեք օրերի ընթացքում։

Պատմաբան Սերհի Հրոմենկոյի խոսքով, «Ղրիմի թերակղզում ընդամենը մեկ թաթար էր ապրում՝ պատերազմի սկզբում այնտեղ բնակվող 230 հազար թաթարների փոխարեն»:

Խորհրդային իշխանությունների ներկայացմամբ, տեղահանությունը «կոլեկտիվ պատիժ» էր՝ նացիստական Գերմանիայի հետ Ղրիմի որոշ թաթարների համագործակցության համար:

Թերակղզու թաթար բնակչության ճնշող մեծամասնությունը արտաքսվել է Ուզբեկստան։

«Այդ մարդիկ անմեղ էին, սակայն համարվում էին «վարչական պատժի ենթարկվածներ»։ Նրանք, ովքեր ձերբակալվել են արտաքսման ընթացքում և մեղադրվել [նացիստների հետ] համագործակցության մեջ, հիմնականում արտաքսվել են Սիբիր»,- մանրամասնել է Հրոմենկոն։

Միայն 1989թ.-ին՝ գորբաչովյան «պերեստրոյկայի» ժամանակ Խորհրդային Միությունն անօրինական ճանաչեց արտաքսման որոշումը, և թաթարներին թույլատրվեց վերադառնալ Ղրիմ:

Վերադարձողների թվում էր Լեհաստանում գործող «Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրես» կազմակերպության անդամ Նեդիմ Ուսեյնովի ընտանիքը։

«Առաջին բանը, որ արեցին տատս ու պապս, վաճառեցին մեր տունը Ուզբեկստանում: Մայրս թողեց իր աշխատանքը, թողեցին ամեն ինչ և վերադարձան Ղրիմ»,- ասել է նա։

Նախկինում՝ յուրաքանչյուր մայիսի 18-ին Ղրիմի թաթարները հիշատակի միջոցառում էին անում Սիմֆերոպոլում: Վերջինը 2013 թվականին էր․ հաջորդ տարի Ռուսաստանը գրավեց թերակղզին։

Ո՛չ Ախտեմը, ո՛չ Նեդիմը, ո՛չ էլ Ալիմը Ղրիմում չեն։ Նրանց համար այլևս վտանգավոր է տուն վերադառնալը։ Բայց բոլորն էլ ունեն հարազատներ, ովքեր հրաժարվում են թողնել թերակղզին։

Թաթարների խոսքով, մեկ անգամ կորցրել են հայրենիքը, այժմ կսպասեն, մինչև Ուկրաինան կվերադարձնի այն։

XS
SM
MD
LG