Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում արգելված չէ ապաստան հայցելը, բայց խրախուսվում են օրինական ուղիները. ԱՄՆ ներքին անվտանգության նախարար


Ըստ ԱՄՆ ահմանապահ ծառայության, 50%-ով նվազել է Մեքսիկայի հետ սահմանին կուտակված միգրանտների թիվը։ Ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը հերքել է, որ ԱՄՆ-ում արգելվել է ապաստան հայցելը՝ ընդգծելով, որ գոյություն ունի Միացյալ Նահանգներ հասնելու օրինական ճանապարհ:

ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունները նախորդ օրերին երկրի հարավային սահմաներին արձանագրել են միգրանտների թվի գրեթե կիսով չափ անկում՝ ABC-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ մուտք գործելու համար նախատեսված օրինական ուղիների ընդլայնումը, որ տեղի ունեցավ նախագահ Բայդենի կառավարման տարիներին, աննախադեպ է։ Նախարարը հերքել է պնդումները, թե Միացյալ Նահանգներում արգելվել է ապաստան հայցելը։

«Մեր կարգն է, որ անձը պետք է երկիր մուտք գործի հասանելի օրինական ուղիներով: Եթե նրանք դա չեն արել, ապա պետք է օգնություն հայցեն այն երկրներում, որտեղով եկել են և մերժվել [ԱՄՆ-ում]»,- ասել է նա։

Հանրապետական գործիչ Մայքլ ՄըքՔոլը ABC-ին ասել է, որ թերահավատ է՝ արդյո՞ք նոր քաղաքականությունն իրապես խոչընդոտ կհանդիսանա անօրինական ճանապարհով Միացյալ Նահանգներ մուտք գործելու ճանապարհին։

«Քարավաններ են գալիս, և նրանք ցանկանում են ներս մտնել: Օրինակ, իմ հարազատ նահանգում՝ Տեխասում, ազգային գվարդիայի, ներքին անվտանգության նախարարության, մաքսային ու սահմանապահ ծառայությունների ուժերը սահմանին են՝ դադարեցնելու ներհոսքը»,- ասել է նա:

Հաճախ միգրանտները հարկադրաբար են փախչում՝ իրենց երկրներում հանցանք գործած լինելու պատճառով՝ պնդում է իրավագիտության պրոֆեսոր Բլեյն Բուքին:

«Բռնության բարձր մակարդակն է պատճառը, որ մարդիկ փախչում են մի երկիր, ուր ապահով են զգում, և շատ դեպքերում վերամիավորվում են ընտանիքների հետ»,- նշել է նա։

Վերլուծաբան Փիթեր Մարգուլիսի խոսքով, մեծ է հավանականությունը, որ Բայդենի վարչակազմը, կկարողանա կանխել ապօրինի ներգաղթը՝ իրավական նոր

կարգավորումների միջոցով, բայց կարող է այլ տարբերակ ընտրել, եթե ապօրինի ներգաղթի պատճառները չվերացվեն։

ԱՄՆ իշխանությունները չեն բացառում, որ անօրինական ներգաղթյալների հոսքն առաջիկա օրերին կարող է աճել՝ անգամ այն պարագայում, երբ Միացյալ Նահանգներ ապօրինաբար մուտք գործելիս կարող են քրեական հետապնդման ենթարկվել կամ արտաքսվել՝ հաջորդ հինգ տարիներին ԱՄՆ վերստին այցելելու ագելքով։

XS
SM
MD
LG