Մատչելի հղումներ

Գերմանիան խոստացել է շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական լրացուցիչ օգնություն հատկացնել Ուկրաինային


Գերմանիայի կանցլերը Բեռլինում հյուրընկալել է Ուկրաինայի նախագահին՝ հայտարարելով, որ Բեռլինը պատրաստվում է մոտ 3 միլիարդ դոլարի լրացուցիչ սպառազինություն առաքել Կիև: Մինչդեռ, ռուսական զինուժը շարունակում է թիրախավորել ուկրաինական քաղաքացիական օբյեկտները։

Ռուսական օդուժի հարվածների հետևանքով Ուկրաինայի Տերնոպիլ քաղաքում պահեստ է բռնկվել: Հարձակումը տեղի է ունեցել ճի՛շտ նույն երեկոյան, երբ Լիվերպուլում մեկնարկեց այս տարվա Եվրատեսիլի եզրափակիչը։ «Եվրատեսիլ-2022»-ում հաղթանակ էր տարել Ուկրաինան, և այս տարվա միջոցառումը պետք է անցկացվեր այդ երկրում, սակայն պատերազմի պատճառով երգի մրցույթը հյուրընկալեց Մեծ Բրիտանիան։

Տերնոպիլի ռմբակոծությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե Ուկրաինան՝ առաջատար սպառազինության կարիք որքան ունի։

Կիրակի Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն դիմավորեցին պատվո պահակախմբով։ Մինչև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ուկրաինայի ղեկավարի հանդիպումը՝ պաշտոնական Բեռլինը հայտարարել էր Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Գերմանիայի կառավարությունը խոստացել է մոտ երեք միլիարդ դոլարի լրացուցիչ աջակցություն, ներառյալ՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք և Leopard տանկեր, որոնք հատկապես պահանջված են:

Գերմանիան խոստացել է շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական լրացուցիչ օգնություն հատկացնել Ուկրաինային
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Շոլցն ասել է, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

«Այս սարսափելի ագրեսիվ պատերազմի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Աշխարհի ոչ մի պետություն չի կարող ներխուժել այլ երկիր։ Ոչ ոք չի կարող սպանել երեխաների, առևանգել նրանց։ Ուստի, աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է Շոլցը։

Այնինչ, Ռուսաստանի նախագահ Պուտինը, կարծես, զուգահեռ իրականության մեջ է։ Նա մասնակցել է Հաղթանակի օրվա տոնակատարությանը՝ ի հիշատակ նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի:

Կրեմլի ղեկավարը քննադատել է «արևմտյան գլոբալիստական էլիտաներին», որոնք, նրա համոզմամբ, «պառակտում են հասարակությունը, հրահրում արյունալի հակամարտություններ և հեղաշրջումներ, ոչնչացնում են ավանդական ընտանեկան արժեքները, որոնք մարդկանց դարձնում են մարդ»:

Հատկանշական է, որ Պուտինի այս խոսքերը հնչում են այն ժամանակլ, երբ Ուկրաինայում ռուսական ուժերը պարզապես փլատակաների են վերածում բազմաբնակարան շենքեր:

Գերմանիայում Զելենսկին ստացել է հեղինակավոր՝ Կարլոս Մեծի անվան մրցանակը՝ եվրոպական միասնության գործում ուենցած ավանդի համար

XS
SM
MD
LG