Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ հաղթանակիօրվա կապակացությամբ ունեցած ելույթից ժամերառաջ ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Միաժամանակ, Մոսկվան մեղադրել է Արևմուտքին՝ Ռուսաստանին«իսկական պատերազմ» հայտարարելու մեջ:
Պենտագոնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայինկտրամադրի 1,2 միլիարդ դոլարի ռազմականօգնություն՝ Ռուսաստանի դեմ սպասվող գարնանային հարձակումից առաջ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է․«Այժմ մեր ուշադրությունը սևեռված է ուկրաինականջանքերին։ Ակնկալում ենք, որ կփորձեն հետ վերցնելավելի շատ տարածքներ, որոնք Ռուսաստանը գրավել է վերջին տասնչորս և ավելի ամիսներիընթացքում: Իմ գնահատականն է, որուկրաինացիներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտէ հաջողության հասնելու համար»:
Հաջորդ ամիս Մեծ Բրիտանիանիայում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնմանը նվիրվածհամաժողով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարՋեյմս Քելերլին նշել է․ «Կձգտենք ստեղծել կոալիցիա, որը հնարավորություն կտա Ուկրաինայինվերականգնվել այս հակամարտության ավարտիցհետո»։
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիանպահպանում են համակարգված մոտեցումըՉինաստանի նկատմամբ՝ ուղիներ փնտրելով «մեծմարտահրավերները լուծելու համար»:
Ըստ պաշտոնյաների, Ուկրաինայի գարնանայինհարձակումը ռուսական ուժերի դեմ ի վերջո կարող էմինչև տարեվերջ ճանապարհ հարթելբանակցությունների համար։
Եվրոպայում պաշտոնյաների կարծիքով, Չինաստանը կարող է դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության վերականգնման գործում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարԱնալենա Բիրբոքի խոսքով, որպես ՄԱԿ-իԱնվտանգության խորհրդի մշտական անդամՉինաստանը կարող է զգալի դեր խաղալպատերազմին վերջ տալու հարցում, եթե ցանկանա։
Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում ենբանագնաց ուղարկել Ուկրաինա՝ նպատակ ունենալով վերսկսել խաղաղությանը միտված բանակցությունները:
«Մենք կշարունակենք նպաստել խաղաղբանակցություններին: Մոտ ապագայում Ուկրաինակուղարկենք Եվրասիական հարցերով Չինաստանիկառավարության հատուկ ներկայացուցչին»։
Սակայն վերլուծաբան, դեսպան, Վաշինգտոնումգործող ԱՄՆ Խաղաղության ինստիտուտիԵվրոպայի և Ռուսաստանի փոխնախագահ ՈւիլյամԹեյլորը թերահավատ է. «Չինացիները չեզոք ևանկողմնակալ չեն: Նրանք ակնհայտորենՌուսաստանին են սատարում»:
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Չինաստանը կարող է խաղաղ բանակցություններում միջնորդիդեր խաղալ, բայց նման դիվանագիտական ջանքերըպետք է բխեն երկրների ինքնիշխանության ևտարածքային ամբողջականության սկզբունքներից։