Մատչելի հղումներ

Վատիկանը հաստատել է Ուկրաինայի հարցում խաղաղության հասնելու առաքելության գոյությունը


Ավելի վաղ Մոսկվան և Կիևը հայտարարել էին, որ տեղյակ չեն առաքելության գոյության մասին։

Սուրբ Աթոռի հիերարխիայում երկրորդ պաշտոնատար անձը հաստատել է Վատիկանի նախաձեռնած խաղաղ «առաքելության» գոյությունը, որի նպատակն է վերջ դնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմը:

Հայտարարությունն արվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ գաղտնի առաքելության մասին տարակուսանք առաջացրեցին:

Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը զարմանք է արտահայտել ռուսաստանցի ու ուկրաինացի պաշտոնյանների հայտարարությունների կապակցությամբ, թե նրանք անտեղյակ են Վատիկանի նախաձեռնությունից:

Ըստ Vatican News-ի, ելույթ ունենալով գրքի շնորհանդեսի ժամանակ՝ Պարոլինը նշել է, որ Մոսկվան և Կիևը տեղեկացված են եղել ամենի մասին։

«Որքան գիտեմ, նրանք տեղյակ են այդ մասին: Սակայն բյուրոկրատական խոչընդոտների պատճառով, հնարավոր է, ուղերձները տեղ չեն հասել», - նշել է Պարոլինը՝ հավելելով․ «Սա ընդամենը իմ մեկնաբանությունն է, բայց ես գիտեմ, որ երկու կողմն էլ տեղեկացված է եղել»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը անցած շաբաթ էր խոսել Վատիկանի «առաքելության» մասին:

XS
SM
MD
LG