Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան թագադրում է Չարլզ Երրորդին. ի՞նչ խնդիրներ կան թագավորական ընտանիքի առջև


Մեծ Բրիտանիան թագադրում է Չարլզ Երրորդի: Համաշխարհային տասնյակ առաջնորդներ և պետությունների ղեկավարներ հրավիրվել են ներկա գտնվել պատմական իրադարձությանը։ Միլիոնավոր մարդիկ հետևել են արարողությանը հեռուստատեսությամբ:

Արարողությունը տեղի է ունեցել նույն վայրում, ուր անցած տարվա սեպտեմբերին Չարլզի մոր՝ ԵղիսաբեթԵրկրորդի թագուհու հուղարկավորությունն էր։ Թագուհին հրաժեշտ տվեց կյանքին 96 տարեկանում:

Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին է ղեկավարելթագադրման՝ երկու ժամանոց արարողությունը։ Առաջին անգամ ծառայություն են իրականացրել նաև կին եպիսկոպոսներ ու այլ կրոնական դավանանքների առաջնորդներ:

Արարողությանը հաջորդել են շքեղ միջոցառումներ։ Չարլզը նստել է թագադրման աթոռին, որն ավելի քան 700 տարի օգտագործվել է բրիտանական միապետների թագադրման ժամանակ: Թագավորն օծվել է Երուսաղեմից բերված սուրբ յուղով: Թափորն առաջնորդող խաչը, ըստ ավանդույթի, այն խաչի բեկորներից է, որի վրա խաչվել է Հիսուսը։

Արարողության յուրաքանչյուր մանրուք պատմական և կրոնական նշանակություն ունի՝ «Ամերիկայի Ձայնին» փոխանցել է բրիտանական արքունիքի հետ կապված հարցերի մեկնաբան Ռիչարդ Ֆիցվիլյամսը:

«Մեզ հայտնի առաջին թագադրումը, որ տեղի է ունեցել Վեսթմինսթերյան աբբայությունում, Ուիլյամ Նվաճողինն էր՝ 1066 թվականին: Ծեսը դարերի ընթացքում քիչ է փոխվել»,- ասել է Ֆիցվիլյամսը:

Արարողությունից հետո Չարլզը և Կամիլան կվերադառնան Բուքինգհեմյան պալատ՝ Gold State կառքով, որը պատրաստվել է 1762 թվականին և օգտագործվել է 1831 թվականից ի վեր բոլոր թագադրումների ժամանակ:

Չարլզը պաշտոնապես թագավոր է դարձել իր մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվանից հետո՝ անցած տարվա սեպտեմբերի 8-ին:

Թագադրումը նաև հնարավորություն է բրիտանական հասարակության համար՝ տոնելու իրենց նոր միապետիգահակալումը: Ողջ երկրում նախատեսված են տոնական միջոցառումներ:

Վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հանրության 58%-ն սատարում է միապետությանը։ Ընդ որում, 18-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում աջակցության մակարդակը կազմել է ընդամենը 32%:

«Կարծում եմ, որ Չարլզը գիտակցում է առջևում առկա մարտահրավերները՝ կապված միապետության հետ»,- նշել է Ֆիցվիլյամսը:

Արքայազն Հարիի ու Մեգանի հեռանալը թագավորական ընտանիքից, որը տեղի ունեցավ ռասիզմի հետ կապված մեղադրանքների ֆոնին և որոնք հերքվեցին բրիտանական արքունիքի կողմից, ստվեր են նետել միապետության վրա:

Չարլզի եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, փաստացի արտաքսվել է՝ սեռական ոտնձգության հայտնի դեպքից հետո:

Թագավորական ընտանիքը հուսով է, որ թագադրումը հնարավորություն է կընձեռի վերականգնել արքայական ընտանիքի հեղինակությունը։

Չարլզ Երրորդը կարող է բախվել նոր խնդիրների, որոնցլուծումից է կախված, թե որքանով կհաջողվի պահպանել միապետության ու արքայական ընտանիքիկարևորությունը բրիտանացիների շրջանում։

XS
SM
MD
LG