ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է ՄԱԿ-ում անցած շաբաթ ընդունված ՄԱԿ-ի և Եվրախորհրդի միջև համագործակցության մասին բանաձևին, որին կողմ է քվեակել նաև Հայաստանը: Բանաձևը ներառում է «Եվրոպայի առջև այսօր ծառացած աննախադեպ մարտահրավերները Ուկրաինայի, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից հետո» ձևակերպումը: Թվիթերյան գրառման մեջ Հելսինկյան հանձնաժողովը նշել է.
«Անցյալ շաբաթ այս բանաձևը, որը ներառում էր «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիան» ճանաչող ձևակերպումը, ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ճնշող մեծամասնությամբ։ Հատկանշական է, որ Ռուսաստանի անվանական դաշնակիցները՝ Հայաստանը և Ղազախստանը, երկուսն էլ սատարեցին բանաձը։
Հիշեցնենք, որ բանաձևի օգտին են քվեարկել ընդհանուր 122 երկիր, որոնց թվում են բացի Հայաստանից ու Ղազախստանից, նաև Չինաստանը, Թուրքիան, Հնդկաստանը, Իսրայելը և այլ երկրներ։
Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։
Քվեարկությանը չեն մասնակցել Ադրբեջանը, Վենեսուելան, Բոսնիա-Հերցեգովինան, Սերբիան և մի շարք այլ երկրներ, իսկ ձեռնպահ են քվեարկել 18 երկրներ, որոնց թվում են Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Իրանը և այլ երկրներ։