Մատչելի հղումներ

Քանի դեռ պատերազմը շարունակվում է, աշխարհի մեծ մասը հավանություն չի տալիս Ռուսաստանի ղեկավարությանը. Gellup


Gallup-ի նոր, 137 երկրում արված  հետազոտությունը  ցույց է տալիս, որ ուկրաինական պատերազմը վնաս է հասցրել ոչ միայն առաջին գծում Ռուսաստանին, այլև երկրի հեղինակությանը ողջ աշխարհում:

Ըստ Gallup-ի հետազոտող Ջուլիա Ռայի՝ «Մենք տեսանք, որ վարկանիշները իջել են իրենց ամենացածր մակարդակին: Համաշխարհային մասշտաբով Ռուսաստանի հավանությունը կազմել է 21 տոկոս՝ մեկ կետով ցածր, քան 2014 թվականին՝ Ղրիմի հետ կապված իրավիճակում։ Բայց դրա հիմնական մասն այն է, որ մենք տեսանք, որ Ռուսաստանի հետ անհամաձայնությունը բարձրացել է մինչև աննախադեպ 57% ամբողջ աշխարհում»:

Զարմանալի չէ, որ դժգոհության ամենաբարձր մակարդակն այն երկրների շարքում է, որոնք ուղղակիորեն աջակցում են Ուկրաինային: ԱՄՆ-ում հարցվածների 93%-ը հավանություն չի տալիս Մոսկվայի գործողություններին։ Կանադայում՝ հարցվածների 91%-ը; Լեհաստանում ՝ 95%, իսկ բուն Ուկրաինայում՝ 96%։

2021 թվականին Լատինական Ամերիկայում հարցվածների 31%-ը հավանություն չի տվել Կրեմլի գործողություններին։ 2022 թվականին այդ թիվը հասել է 61%-ի, թեև Կոստա Ռիկան տարածաշրջանում միակ երկիրն էր, որը միացավ Մոսկվայի դեմ գլոբալ պատժամիջոցներին:

Ջորջ Բուշի ինստիտուտ մասնագետ Դեյվիդ Կրամերի խոսքով՝

«Լատինական Ամերիկայում, չնայած այդ երկրների ղեկավարների կողմից հաստատված չեզոք դիրքորոշմանը, բնակչությունը չի սատարում Ռուսաստանին: Դա նշանակում է, որ թե՛ տարածաշրջանի առաջնորդների դիրքորոշումները, թե՛ ռուսական քարոզչական ջանքերը չեն աշխատել այնտեղի բնակչության հետ»։

Հարցումը ցույց տվեց նաև Արևելյան Եվրոպայի շատ երկրներում, այդ թվում՝ Խորհրդային Միության նախկին անդամների անհանգստության բարձր մակարդակ:

«Ղազախստանն ամենահետաքրքիրն է, որտեղ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ղեկավարության հավանությունը 2021-ի 55%-ից իջել է մինչև 29% 2022-ին: Դա մեծ անկում է, և դրա մի մասն արտացոլում է նախագահ Տոկաևի բացասական վերաբերմունքը»,-ասել է Կրամերը։

Ըստ նույն հարցումների՝ ԱՄՆ ղեկավարության համաշխարհային վարկանիչը կազմում է 41%; Գերմանիայի ղեկավարությունը՝ 46%, չինացիները՝ 28%;

XS
SM
MD
LG