Մատչելի հղումներ

Չինաստանն առաջարկում է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի հետ Ռուսաստանիպատերազմում


Չինաստանն ասում է, որ խաղաղության բանագնաց կուղարկի Ուկրաինա և այլ երկրներ, և որցանկանում է  միջնորդ լինել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում։ Ե՛վ Չինաստանիառաջնորդ Սի Ցզինպինը,  և՛ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել են, որ  հեռախոսազրույց են ունեցել, Կիեւի խնդրանքով:

Արևելյան Ուկրաինայում ռուսական գնդակոծությունների և ավերածությունների ֆոնինՉինաստանը զարմացրել է աշխարհին իր հայտարարությամբ:

«Չինական կողմը Եվրասիական հարցերով Չինաստանի կառավարության հատուկներկայացուցչին կուղարկի Ուկրաինա և այլ երկրներ՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքականկարգավորման համար բոլոր կողմերի հետ խորը հաղորդակցություն վարելու համար»,-հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Չինաստանը մի քանի հրապարակային հայտարարություններ արեց՝ ուշադրությունհրավիրելով Ուկրաինայի նկատմամբ իր դիվանագիտական նախաձեռնության վրա՝ ասելով, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը զրուցել է Ուկրաինայի նախագահ ՎլադիմիրԶելենսկիի հետ։

Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմում Չինաստանն առաջարկում է հանդես գալ որպես միջնորդ
please wait

No media source currently available

0:00 0:01:59 0:00

Զելենսկին հեռախոսազրույց էր խնդրել Սիի հետ և Twitter-ում ողջունել այս հեռախոսազրույցի կարեւորությունը:

Վաշինգտոնում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբինողջունել է առաջնորդների զրույցի լուրը՝ ասելով. «Դա կարևոր է նախագահ Սիի և ՉԺՀ-իպաշտոնյաների համար»:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան համաձայն է Չինաստանի մոտեցման հետ, սակայն հիմնական խոչընդոտը Կիևի«անիրատեսական պահանջներն» են։

Սին Մոսկվա էր այցելել մարտին։ Պեկինը հրաժարվել է դատապարտել Ռուսաստանիներխուժումն Ուկրաինա կամ պահանջել դուրս բերել իր զորքերը՝ փոխարենը զսպվածությանկոչ անելով բոլոր կողմերին, իսկ ՆԱՏՕ-ին մեղադրել է հրահրելու մեջ: Արտաքինքաղաքականության փորձագետների մեծամասնությանը դրան թերահավատ է, որՉինաստանը կարող է խաղալ խաղաղարարի դերը:

Ամերիկայի Կաթոլիկ համալսարանից Մայքլ Քիմաժը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որՉինաստանը ոչ մի կերպ չի առաջարկում օգտակար դիվանագիտական շրջանակ այսհակամարտությունը դադարեցնելու համար:

«Չինաստանը հավանաբար կխաղալ կարեւոր դեր Ուկրաինայի վերակառուցման գործում: Սակայան առաժմ Չինաստանը չի առաջարկում որեւէ լուրջ այլընտրանք պատերազմին: Չինաստանը եւ Ուկրաինան մինչեւ պատերազմը ամուր տնտեսական կապեր են ուեցել: Ավելին, եթե չեմ սխալվում, Չինաստանը ուկարաինայի ամենամեծ առեւտրային գործնկերն էր, Չինաստանը շարունակում է տնտեսական շահեր հետապնդել ոչ միայն Ուկրաինայում այլ ամբողջ տարածաշրջանում»:

XS
SM
MD
LG