Իսրայելը ճնշված է ներքին պառակտումներով և զանգվածային բողոքի ցույցերով՝ կապված վարչապետ Բենիամին Նեթանյահուիկառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումների հետ: Վերլուծաբաններն ասում են, որ Իրանը և իր տարածաշրջանայինվստահված ուժերը Իսրայելի ներքին ցնցումները դիտարկում են որպես թուլության նշան:
Ռամադանի ժամանակ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելցի զինվորների և պաղեստինցի հավատացյալների միջև բախումներից հետոտասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ հրթիռակոծությունը ինչպես հյուսիսում Լիբանանից, այնպես էլ հարավում Գազայից կազմակերպվել էԻրանի կողմից: Իրանի կոշտ առաջնորդները, որոնց իսրայելցի որոշ վերլուծաբաններ անվանում են «Մոլլայի ռեժիմ», վերջերս կապերհաստատեց նախկին հակառակորդների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը՝ Իսրայելի դեմ տարածաշրջանայինդաշինքները համախմբելու նպատակով:
Ռազմավարական հետախուզության վերլուծաբան Ավի Մելամեդի խոսքով՝ «Մոլլայի վարչակարգը, ճիշտ ժամանակին, ճիշտ հանգամանքներում, ճիշտ պայմաններում, պատրաստվում է սկսել այն, ինչը ռազմականտեսանկյունից հայտնի է որպես բազմակողմ պատերազմ Իսրայելի դեմ: Նշանակում է, որ Իսրայելը միաժամանակ տարբեր կետերից կենթարկվի Իրանի համախոհների կողմից իրականացվող զանգվածային հարձակման: Նրանցից շատերը շրջապատում են Իսրայելը, հիմնականումԼիբանանը, Սիրիան, Գազայի հատվածը և միգուցե մի քանի այլ ավելի հեռավոր շրջանակներ: Սա Իսրայելի անվտանգության ռազմավարականհեռանկարում հայտնի է որպես «Կրակե օղակ»:
Մինչ այդ Իրանն ուժեղացնում է իր կարողությունները և զինում իր տարածաշրջանային համախոհներին, ինչպես նաև զարգացնում միջուկային կարողությունը: Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ Իրանին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել ռումբի համար բավարար միջուկայիննյութ ունենալուն:
Ըստ Բար-Իլան համալսարանի Իրանագետ Էլիշևա Մաչլիսի՝
« Իրանը շատ մոտ է ռումբ արտադրելու հնարավորություններին, և կարծում եմ, որ սա մեծ սպառնալիք է Իսրայելի համար։ Այնուամենայնիվ, եսչեմ կարծում, որ Իրանը կոգտագործի ռումբ: Դա ունենալու և արտադրելու պատճառը հիմնականում զսպելն է։ Կարծում եմ՝ Իրանը ռացիոնալխաղացող է։ Իր հեղափոխությունից ի վեր չորս տասնամյակների ընթացքում ցույց է տվել, որ գաղափարախոսության կողքին կարևոր են նաևշահերը, պետական քաղաքականությունը»:
Իսրայելի պաշտոնյաները քննարկում են, թե արդյոք միջուկային Իրանը գոյության սպառնալիք կդառնա: Բայց նրանք ասում են, որ Իսրայելըպատրաստ է պաշտպանվել Իրանի և իր տարածաշրջանային համախոհների ցանկացած միջուկային կամ սովորական հարձակումից: