Մատչելի հղումներ

ԱՄՆ օրենսդիրները հետաքննում են Աֆղանստանից  քաոսային դուրս գալու պատճառները


Բայդենի վարչակազմն ակնարկում է, թե 2021 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի  քաոսային  հեռացումն Աֆղանստանից հիմնականում Թրամփի վարչակազմի կողմից ընդունված  քաղաքական որոշումների արդյունքն էր:

Աֆղանստանից ամերիկյան ուժերի հեռացումից ավելի քան մեկուկես տարի անց հրապարակվել է Բայդենի վարչակազմի նոր զեկույցը, որում ասվում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումները ԱՄՆ-ին տարել են ձախողման։

Դեմոկրատական ներկայացուցիչ Դեյվիդ Սիսիլիան կարծում է՝

Սակայն հանրապետական օրենսդիրներն ասում են, որ նախագահ Ջո Բայդենը, ի վերջո, պատասխանատու էր այս հարցի համար: Կոնգրեսական Քրիս Սմիթը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ իրեն հիասթափեցրել է պատասխանատվության բացակայությունը։

Կառավարության հետաքննիչները ամերիկացի օրենսդիրներին ասել են, որ չի բացառվում, որ այս շաբաթ պարզվի, որ երկու վարչակազմերն էլ ունեն իրենց մեղքի բաժինը՝ պայմանավորված 2020 թվականի Դոհայի համաձայնագրի ազդեցությամբ, որը բանակցել է Թրամփը։

Աֆղանստանի վերակառուցման հարցերով հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն ասել է՝ «Այս քաղաքական որոշումները կտրուկ նսեմացրել են Աֆղանստանի անվտանգության ուժերի ոգին և ուժեղացրել աֆղանական զինվորականների լիակատար կախվածությունը ԱՄՆ-ի մարտական աջակցությունից»:

XS
SM
MD
LG