Վերջին ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Շվեդիա իր առաջին այցի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բալթիկծովում ռազմանավից դիտել է շվեդական ռազմական կարողության ցուցադրումը:
Շվեդիայի ռազմական հզորության նկատմամբ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը նպատակ ուներ ցույց տալ վերջինիս աջակցությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայիանդամակցությանը:
«Մենք անհամբեր սպասում ենք, որ դա տեղի կունենա հուլիսին կայանալիք գագաթնաժողովից առաջ: Այսպիսով, մենք խրախուսում ենք մերդաշնակիցներին՝ Թուրքիային և Հունգարիային, որ հնարավորինս շուտ վավերացնեն Շվեդիայի միացումը»,-հայտարարել է Օսթինը:
Շվեդիայի պաշտպանության նախարար Փալ Ջոնսոնն շեշտել է, որ դաշինքին միանալով՝ Շվեդիան միայն կուժեղանա. «Շվեդիան այժմ իրեն ավելի ապահովէ զգում, երբ մեզ հրավիրել են ՆԱՏՕ: Մենք կարծում ենք, որ կարող ենք ապահովել դաշինքի խորը ռազմավարական գործուներությունը, դարձնել այն ավելիարդյունավետ զսպողականության և պաշտպանության տեսանկյունից, առնվազն երբ խոսքը վերաբերում է Բալթյան երկրներին և հետո Ֆինլանդիային»։
Շվեդիան ունի ռազմական պահեստատեղիներ և բազմաթիվ կղզիներ Բալթիկ ծովում, ինչը կարևոր է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցներինպաշտպանելու համար, եթե Ռուսաստանի նման հակառակորդը հարձակվի:
Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Օ'Հենլոն կարծում է՝
«Եթե իրավիճակը երբևէ հանգեցնի նման սցենարի, ցանկալի կլիներ, որ ՆԱՏՕ-ն գերակայություն ունենար Բալթիկ ծովում: Եվ այդ պատճառով Շվեդիայիդիրքը առանցքային է»։
Շվեդիան և հարևան Ֆինլանդիան, որը վերջերս դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, խնդրել էին ընդունել նրանց դաշինքի կազմ՝ տեսնելով Ռուսաստանիներխուժումն Ուկրաինա: Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանը հույս ուներ կազմալուծել դաշինքը, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները և այնգործընկերները, ովքեր հույս ունեն շուտով դաշնակից դառնալ, պնդում են, որ դաշինքն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ:
Պատրաստվել է Ամերիկայի ձայնի թղթակից Քարլա Բաբի նյութի հիման վրա: