Մատչելի հղումներ

 
Հայաստանն ու Ղազախստանը օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները ռազմական տեխնոլոգիաներ ներմուծելու հարցում. The New York Times

Հայաստանն ու Ղազախստանը օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները ռազմական տեխնոլոգիաներ ներմուծելու հարցում. The New York Times


Ամերիկյան The New York Times պարբերականը ապրիլի 18-ին իր «Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, ներմուծում է արևմտյան ռազմականտեխնոլոգիաներ» վերնագրով հոդվածում առանձնացրել է Հայաստանը՝ որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր: Թերթի պնդմամբ՝ «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարքռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»

The New York Times-ը վկայակոչում է ամերիկյան հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մարտի 24-իխորհրդակցության ժամանակ օգտագործված սլայդային նյութերը, որոնք հայտնվել են թերթի տրամադրության տակ։

Թերթը գրում է, որ «ինչպես ցույց են տալիս մարտի հանդիպման փաստաթղթերը, ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաներն ավելի ու ավելի ենանհանգստանում, որ Ռուսաստանը ձեռք է բերում ամերիկյան և եվրոպական ապրանքներ՝ դրանք ներմուծելով Հայաստանի, Ղազախստանի ևԿենտրոնական Ասիայի այլ երկրների միջով:

ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով նշված մեկ փաստաթղթում նշվում է, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515 տոկոսով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ Եվրամիությունից՝ 212 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։ Այնուհետև Հայաստանն այդ նույնապրանքների 97 տոկոսը արտահանել է Ռուսաստան, ասվում է փաստաթղթում»:

The New York Times-ի պնդմամբ՝ ներկրված սարքավորումները կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության՝ հատկապեսհրթիռների արտադրության ոլորտում։

Ըստ թերթի՝ էլեկտրոնային չիպերի հասանելիության արգելափակումը Ռուսաստանի առջև լուրջ մարտահրավեր էր, և Միացյալ Նահանգներն ու Եվրոպանդեռևս վերջնական հաղթանակ չեն տոնել այս հացում: Թեև զենք արտադրելու Ռուսաստանի կարողությունը նվազել է ավելի քան մեկ տարի առաջսահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով, այն դեռևս ձեռք է բերում բազմաթիվ էլեկտրոնային բաղադրիչներ շրջանցային ուղիներով:

«Արդյունքը աղետալի է. այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը շարունակում են զենքի մատակարարումը ուկրաինացիներին, որպեսզի նրանք շարունակեն պայքարել Ռուսաստանի դեմ, նրանց (արևմտյան) սեփական տեխնոլոգիան օգտագործվում է Ռուսաստանի կողմից՝հակահարված տալու համար:

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ 38 այլ կառավարությունների հետ համագործակցությամբ իրենց սահմանած լայնածավալ պատժամիջոցներըլրջորեն վնասել են Ռուսաստանի ռազմական կարողությունները և բարձրացրել են Ռուսաստանի համար անհրաժեշտ մասերը ձեռք բերելու ծախսերը...

ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից չիպերի ուղղակի վաճառքը Ռուսաստանին հասցվել է զրոյի: Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստաննարդեն սպառել է իր ամենաճշգրիտ սպառազինությունների համար մատակարարված բաղադրիչների մեծ մասը և ստիպված է փոխարինել ավելի ցածրորակի կամ կեղծ մասերով, որոնք ավելի քիչ ճշգրիտ են դարձնում իր զինատեսակները»:

Թերթը մեջբերում է նաև Conflict Armament Research անկախ խմբի հրապարակած զեկույցը, որն ուսումնասիրել է ռազմի դաշտից հայտնաբերված ռուսականսպառազինությունը ու բացահայտել Ռուսաստանի կողմից արևմտյան արտադրության չիպերի օգտագործման դեպքեր:

XS
SM
MD
LG