Մատչելի հղումներ

Ինչպես է ընթանում Թրամփի դեմ դատական գործը. նախկին նախագահը իրեն չի ճանաչում մեղավոր


Դոնալդ Թրամփին 34 կետից մեղադրանք առաջադրելուց հետո, նրա փաստաբանները սկսել են աշխատել նրա պաշտպանության ուղղությամբ: Սա ընդամենը մի քանի հետաքննություններից առաջինն է, որին բախվում է Թրամփը, և որը, ըստ որոշ փորձագետների, կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ նրա և նրա քաղաքական ապագայի համար

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանական թիմը չի բացահայտում, թե ինչպիսի պաշտպանական մարտավարություն կորդեգրի Թրամփի գործի շրջանակում և նրան ուղղված մեղադրանքների հարցում: Նրա փաստաբան Ջեյմս Թրաստին ABC-ի եթերում իր հարցազրույցի ժամանակ խոսեց նաև Թրամփի ընդհանուր տրամադրության մասին:

«Յուրաքանչյուր ոք, ով հայտնվում է դաշնային քննիչների, Նյու Յորքի դատախազների թիրախում, անշուշտ, չեն կարող գոհ լինել, քանի որ սա իսկապես մեծ խնդիր է: Դժվար է պատկերացնել, բայց նա արագորեն վերհանում է խնդրի մեծ և պատմական պատկերը, և ես հակված եմ համաձայնել, որ սա վատ շրջան է այս երկրի համար»,- ասոմ է Թրամփի փաստաբանը:

Թրամփին սպառնում է 34 քրեական մեղադրանք՝ Նյու Յորքում բիզնես գրառումներ կեղծելու համար և թաքցնելու, որ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ նա իբր կարգադրել է վճարումներ կատարել պոռնոաստղին լռության դիմաց: Թրամփը իրեն մեղավոր չի ճանաչել։

Թրամփի դեմ դատական գործի հետքերով. նախկին նախագահը իրեն չի ճանաչում մեղավոր
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Գործը կազմել է դատախազ Էլվին Բրեգը: Ըստ նախկին գլխավոր դատախազ Բիլ Բարի, բիզնես գրառումների կեղծումը հանցանք է, եթե դա խարդախության սխեմայի մաս է, սակայն ըստ Բարի՝ այստեղ ոչ մի տեղ չի երևում, թե կոնկրետ ինչ խարդախություն է եղել: Բացի այդ, առկա են մի շարք այլ խնդիրներ՝ կապված վաղեմության ժամկետի հետ։

Այնուամենայնիվ, ավելի լուրջ է դաշնային հետաքննությունը՝ կապված Թրամփի մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի հետ, նշել է Բարը:

«Կառավարությունը հետաքննում է, թե որքան լուրջ են եղել խախտումները »,- պնդում է Բարը։

Այս պահին նախկին նախագահի ձեռքում այլևս գաղտնի փաստաթղթեր չեն մնացել, ասել է նրա փաստաբան Ջեյմս Թրաստին։

«Մենք պրոֆեսիոնալ ենք, վարվել ենք էթիկայի կանոնների սահմանում, և մենք գոհ ենք, որ չկա որևէ չլուծված խնդիր՝ կապված ծանուցագրի կատարման հետ»,- նշել է Թրամփի փաստաբանը:

Չնայած Թրամփը շարունակում է ցուցաբերել հանգստություն, սակայն մեծ տուգանքները կամ նույնիսկ կալանավորումը չի կարող բացառվել՝ կապված 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու ջանքերի և 2021 թվականի հունվարի 6-ի ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման հետ, Ամերիկայի Ձայնին ասել է իրավագիտության պրոֆեսոր Քլեր Ֆինքելշտեյնը Skype-ի միջոցով:

«Դավադրության տեսությամբ խռովության կամ ապստամբության դեպքում 14-րդ ուղղման երրորդ բաժինը արգելում է նրան կրկին դաշնային պաշտոն զբաղեցնել»,- ընդգծում է Ֆինքելշտեյնը:

Իրավագետները չեն ակնկալում, որ այս հետաքննություններից որևէ մեկի վերաբերյալ հնարավոր դատավճիռ կկայացվի մինչև 2024 թվականի ընտրությունները: 2020 թվականի ընտրություններում պարտված Թրամփը կրկին հավակնում է մասնակցել նախագահական ընտրություններին։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG