Իտալիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր մտերիմ բարեկամությամբ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և բուժվում է նախկին վարակի հետ կապված խնդրի պատճառով։
Միաժամանակ, նախարար Անտոնիո Տայանին Բրյուսելում լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Բեռլուսկոնին գիտակից է և խոսում է։
86-ամյա նախկին վարչապետը վերջին տարիներին մի շարք առողջական խնդիրներ ուներ։ Մասնավորապես, 2020 թվականին նա հիվանդացել էր COVID-19-ով։
Մեդիամագնատ դարձած քաղաքական գործիչ Բեռլուսկոնին վերադարձավ քաղաքականություն սեպտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում՝ ստանալով Սենատի մանդատ, հարկային խարդախության համար նրան պետական պաշտոնից զրկելուց մեկ տասմամյակ անց:
Սույն հոդվածը կազմվել է Associated Press-ի տեղեկության հիման վրա: