Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի իր ելույթում: Վարչապետն մատնանշեց Հայաստանի մի շարք ձեռքբերումները ժողովրդավարության զարգացման տարբեր գլոբալ ժողովրդավարական վարկանիշային աղյուսակներում: և շեշտեց Երևանի հանձնառությունը՝ Հայաստանի համար նոր նշաձողեր սահմանելու ուղղությամբ:
Հայաստանի առաջնորդն իր ելույթում անդրադարձավ նաև տարածաշրջանային անվտանոգության մարտահրավերներին: Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Բաքվի գործողություններն այս հարցում որակելով միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ: Իր խոսքում, Փաշինյանն ընդգծել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը բախվել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիային և օկուպացիային Ադրբեջանի կողմից:
«Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Իր հերթին, «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը հյուրընկալող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գագաթնաժողովի իր ելույթում հայտարարել է 690 միլիոն դոլար հատկացման մասին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրությունների աջակցմանը և ժողովրդավարական կառավարություններին աջակցող տեխնոլոգիաների զարգացմանը:
«Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ մենք նախատեսում ենք առաջիկա երկու տարիների ընթացքում ավելացնել ևս 690 միլիոն դոլար՝ իմ նախաձեռնությաուղղությամբ մբ նոր ֆինանսավորման համար: Երեք տարվա ընթացքում իմ վարչակազմը մտադիր է աշխատել Կոնգրեսի հետ՝ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացմանն ուղղված մեր բոլոր ջանքերին 9,5 միլիարդ դոլար հատկացնելու համար: Մենք բոլորս ավելի ապահով կլինենք, եթե դա տեղի ունենա»,- հայտարարել է նախագահ Բայդենը:
Դեռևս 2021 թվականին՝ առաջին գագաթնաժողովի ժամանակ, Բայդենը հայտարարել էր ավելի քան 400 միլիոն դոլար ֆինանսավորման մասին ժողովրդավաության զարգացման հետ կապված ծրագրերի համար։ Այդ ժամանակից ի վեր աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ներառյալ համաշխարհային համաճարակն ու Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Իր ելույթում, նախագահ Բայդենը փաստել է՝ ժողովրդավարությունը որոշ չափանիշներով անկում է ապրում անընդմեջ վերջին 15 տարում:
«Կարծում եմ, որ սա մեր դարաշրջանի որոշիչ մարտահրավերն է, և այսօր մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ աշխարհի ժողովրդավարական երկրներն ուժեղանում են, իսկ ավտորիտար ռեժիմները՝ թուլանում»,- պնդում է նախագահ Բայդենը:
Աշխարհում ժողովրդավարական զարգացումներն առերեսվում են մարտահրավերներին. վերջերս Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունը փորձեց թուլացնել դատական համակարգի իշխանությունը, Մեքսիկայում կազմաքանդվեց ընտրությունների վերահսկման մարմինը, իսկ Հնդկաստանում առաջատար ընդդիմադիր քաղաքական առաջնորդը հեռացվել է խորհրդարանից:
Ըստ իրավապաշտպանների չկան որևէ լուրջ մեխանիզմներ, որոնք կստիպեն գագաթնաժողովի մասնակիցներին կատարել առաջին հավաքին ստանձնած պարտավորությունները: Այս առումով, Սպիտակ տան կողմից տարածված ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջնորդների հայտարարությունն ընդգծում է, որ «մասնակից կառավարությունները պարտավորություններ են ստանձնել բարեփոխելու օրենքներն ու քաղաքականությունը, ամրապնդելու թափանցիկ և հաշվետու ինստիտուտները և լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու ժողովրդավարական բարեփոխումների ջատագովենրին, լրագրողներին և ակտիվիստներին»:
Իր ելույթում, ԱՄՆ նախագահ Բայդենը շեշտեց ժողովրդավար երկրների աննախադեպ միասականությունը՝ Ուկրաինայի դեմ Ռուսասատնի սանձազերծած պատերազմի ու ագրեսիայի դատապարտման, ինչպես նաև իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանող Ուկրաիանային աջակցելու հարցում:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում շեշտեց՝ այս պայքարում որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլ ազատ ապրելու ցանկություն ունեցող յուրաքանչյուրի ճակատագիրը։ Սա պատերազմ է սանձազերծած ազատության և ժողովրդավարության դեմ, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը կոչ է արել ջանքեր գործադրել, որ Ռուսաստանը պարտություն կրի այս պատերազմում: ժողովրդավարության պաշտպանները պետք է իրենց տրամադրույթյան տակ ունենան ամեն տեսակի զենքեր, որոնք հուսալիորեն կերաշխավորեն ագրեսորի պարտությունը, ընդգծել է նախագահ Զելենսկին իր խոսքում։
Բացի վերոհիշյալ երկրների ղեկավարներից, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև այլ երկրների առաջնորդներ աշխարհի տարբեր մայրցամաքներից: Հետխորհդային երկրն երի շարքում էն նաև Մոլդովային և Վրաստանի առաջնորդները: