Վճարումը կատարվել է Թրամփի այն ժամանակվա փաստաբան Մայքլ Քոհենի կողմից՝ որպես Թրամփի ամուսնական դավաճանությունների քաղաքականապես վնասակար պատմությունները «հայտնաբերելու և ոչնչացնելու» ծրագրի մաս։
Քոհենն իրեն մեղավոր է ճանաչել 2018 թվականին, սակայն դաշնային դատախազները մեղադրանք չեն առաջադրել Թրամփին՝ թողնելով Նյու Յորքի շրջանային դատախազին՝ գործը վարելու նահանգային օրենքի համաձայն:
2018-ին դատարանի փաստաթղթերում դաշնային դատախազները պարզաբանեցին, թե ինչպես է Քոհենը, աշխատելով Թրամփի թելադրանքով, փորձել թույլ չտալ թեկնածուի կին մեղադրողներին հրապարակել իրենց մեղադրանքները:
Քոհենի հետ միասին այդ ջանքերի առանցքային դերակատարը Դեյվիդ Փեքերն էր՝ American Media Inc. (AMI)-ի նախագահը, ընկերություն, որն այն ժամանակ հրատարակում էր National Enquirer պարբերականը:
Թրամփի վաղեմի ընկեր Փեքերն առաջարկել էր «օգնել զբաղվել կանանց հետ (Թրամփի) հարաբերությունների վերաբերյալ բացասական պատմություններով»՝ բացահայտելով պատմություններ, որոնք կարելի է գնել, իսկ հետո ճնշել: Պրակտիկան հայտնի է որպես «հայտնաբերել և ոչնչացնել»:
2016 թվականի օգոստոսին AMI-ն համաձայնեց վճարել Playboy-ի նախկին մոդել Քարեն Մաքդուգալին 150,000 դոլար՝ 2006 և 2007 թվականներին Թրամփի հետ ենթադրյալ սիրավեպի մասին իր պատմության համար:
Երկու ամիս անց Դենիելսի ներկայացուցիչը տեղեկացրեց AMI-ին, որ պոռնոաստղը հանդես է գալու Թրամփի հետ սեռական հանդիպման մասին իր ակնարկով և պատրաստ է վաճառել իր պատմությունը:
Չկարողանավլով գործարք կնքել Դենիելսի հետ՝ «Փեքերը իր գործակալին կապի մեջ դրեց Քոհենի հետ, ով բանակցեց 130,000 դոլարի համաձայնագրի շուրջ՝ «լռությունը գնելու» համար», - գրել են դատախազները 2018 թվականի օգոստոսին:
Չխոսելու համար գումար վճարելը հանցագործություն չէ. Սակայն դաշնային դատախազները պնդում էին, որ Քոհենը կազմակերպել է վճարումներ Դենիելսին և Մաքդուգալին՝ փորձելով ազդել նախագահական արշավի վրա:
Ավելին, դատախազներն ասացին, որ քարոզարշավի ծախսերը գրանցվել են որպես իրավական ծախս, դաշնային քարոզարշավի ֆինանսավորման օրենքները խախտելով: Ավելի ուշ Թրամփի կազմակերպությունը փոխհատուցեց Քոհենին ենթադրյալ օրինական «պահպանման համաձայնագրի» համաձայն:
Իրականում, ըստ դաշնային դատախազների, «նման պահպանման պայմանագիր չի եղել, և Քոհենի ներկայացրած ամսական հաշիվ-ապրանքագրերը կապված չեն 2017 թվականին նրա կողմից մատուցված որևէ իրավաբանական ծառայությունների հետ»:
2018 թվականի օգոստոսին Քոհենն իրեն մեղավոր է ճանաչել ութ դաշնային քրեական մեղադրանքներով, այդ թվում՝ քարոզարշավի ֆինանսավորման խախտում՝ կապված Դենիելսին 130,000 դոլար վճարելու հետ:
Մեղքի ճանաչմանը ընդառաջ Քոհենը երդման տակ խոստովանեց, որ նպաստել է դրամական լռության վճարմանը «համաձայնեցվելով նախկին նախագահի հետ և նրա ցուցումով»:
Թրամփը խոստովանել է, որ Քոհենին փոխհատուցել են Դենիելսին վճարված 130,000 դոլարը՝ նրա «կեղծ և շորթողական մեղադրանքները» դադարեցնելու համար։
Բայց նա հերքեց, որ վճարումը «քարոզարշավի ներդրում» էր:
«Եթե դա եղել է, ապա դա միայն քաղաքացիական է, և եթե նույնիսկ քաղաքացիական է, ապա մեր արածի հիման վրա խախտում չի եղել», - Թրամփն ասել է Reuters-ին 2018 թվականին:
Քոհենը կրել է երեք տարվա ազատազրկման մեծ մասը՝ նախքան ազատվելը 2021 թվականին։
Դաշնային դատախազը Թրամփի դեմ մեղադրանք չի առաջադրել, և նրա դեմ գործը դադարեցվել է 2019 թվականին։
Մանհեթենի շրջանային նախկին դատախազ Սայրուս Վենսը նույնպես դեմ էր Թրամփին մեղադրանք առաջադրելուն: