Պենտագոնը արագացնում է ‘’Աբրամս’’ տիպի տանկերի մատակարարումները Ուկրաինային: Կայացվել է նախ վերանորոգված հին մոդելն առաքելու մասին որոշում:
Այսպիսով, 70 տոննա կշռող մարտական մեքենաները կարող են ռազմաճակատ հասնել մինչեւ աշուն։ Այս մասին հայտնել է Պենտագոնը։
Նախնական ծրագիրը նոր ‘’M1A2 Աբրամս’’ տիպի 31 նոր տանկերի առաքումն էր Ուկրաինա, որոնց կառուցումն ու առաքումը պահանջելու էր մեկ կամ երկու տարի:
Իսկ ‘’M1A1’’ ավելի հին տարբերակի տանկերը կարելի է վերցնել բանակի պահեստներից։
Պաշտոնյաները նաև նշել են, որ ուկրաինացի զինվորականների համար ավելի հեշտ կլինեն ‘’M1A1’’ տանկերի վրա մարզումները:
Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այս տանկերի ընտրությունը թույլ կտա զգալիորեն արագացնել առաքման ընթացքը:
‘’M1A1 Abrams’’’ տանկերը կունենան ‘’M1A2’’ տանկերին նման հնարավորություններին, այդ թվում՝ կատարելագործված զրահապատ և սպառազինության համակարգեր, ինչպիսիք են 120 մմ թնդանոթը և ծանր գնդացիրը:
«Մենք խոսում ենք այս կարևոր մարտական ներուժը ուկրաինական կողմին վաղաժամ փոխանցելու մասին»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Ռայդերը լրագրողներին ասել է նաև, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ուկրաինացի զինվորականներին տանկերի շահագործմանը պատրաստելու համար։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ուկրաինացիները ստանան անհրաժեշտ ուսուցում այդ տանկերը շահագործելու համար մինչև դրանց առաքումները», ասել է նա:
Երկուշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց նաև Ուկրաինային անվտանգության աջակցության հերթական փաթեթի մասին։ Մոտ 350 միլիոն դոլար արժողությամբ փաթեթը, ի թիվս այլ սպառազինության, ներառում է զինամթերք, հակառադարային հրթիռներ, հակատանկային զենքերի համակարգեր, նռնականետեր:
2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր, Պենտագոնը հայտարարել է, որ անվտանգության նպատակով ԱՄՆ-ը Ուկրաինային խոստացել է 32,5 միլիարդ դոլարի աջակցություն: