Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ամբողջ քաղաքական դաշտումներգրավված վեց կուսակցությունների աջակցությամբ մարտի սկզբին հայտարարեց նախագահական ընտրություններում իրթեկնածության մասին:
Նա խոստանում է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել, նվազեցնել նախագահական լիազորությունները ևվերադարձնել խորհրդարանական ժողովրդավարությունը:
Halk TV News-ի գլխավոր խմբագիր Բենգու Սապի խոսքով՝ «Քըլըչդարօղլուն ասում է. «Ես մեկ մարդու պես չեմ կառավարի: Եսկկառավարեմ կոնսենսուսով»: Նա խոստանում է տնտեսական կայունություն և այնպիսի Թուրքիա, որը հարգում է մարդուիրավունքները, որտեղ բոլորը հավասարապես ներկայացված են: Եվ պետք է հիշել, որ Քեմալ Քըլըչդարօղլուն եղել էքաղաքականության պետական բյուրոկրատիայի մեջ շատ երկար ժամանակ։ Սակայն, չնայած դրան, կոռուպցիայիմեղադրանք չի ունեցել»։
74-ամյա Քըլըչդարօղլուն 400 կիլոմետրանոց «Արդարության երթ» անցկացրեց Անկարայից Ստամբուլ կառավարությանքննադատների բանտարկության պատճառով, ինչը դարձավ նախագահ Էրդողանի իշխանության դեմ ուղղված առաջինխոշոր զանգվածային շարժումներից մեկը:
Քըլըչդարօղլուն քաղաքային ընտրությունների հաղթանակներ է գրանցել Թուրքիայի հինգ խոշոր քաղաքներից չորսում, ներառյալ Էրդողանի քաղաքական ամրոց համարվող Ստամբուլում:
Սակայն քննադատները նշում են, որ Քըլըչդարօղլուն, մեղմ ասած, զուրկ է Էրդողանի վառ խարիզմայից:
Այնուամենայնիվ, վերլուծաբաններն ասում են, որ փետրվարյան մահացու երկրաշարժերը փոխում են քաղաքական դաշտը, ընդ որում վրդովմունքն աճում է շինարարության ձախողումների և կառավարության դանդաղ արձագանքման մասինբողոքների պատճառով:
Քըլըչդարօղլուն, ըստ որոշ վերլուծաբանների, իր կողմն է գրավում երկրում հանրային տրամադրությունները:
Ըստ «Politikyol» լրատվական պորտալի սյունակագիր Սեզին Օնեյի՝
«Քըլըչդարօղլուն ասաց, որ այս ամբողջ համակարգի հետ ինչ-որ բան այն չէ, ուստի մենք պետք է ընդհանրապես նոր բանսկսենք: Մենք պետք է մեկընդմիշտ այս երկիրը փոխենք դեպի լավը, քանի որ շատ բաներ կան, որ սխալ են ընթանում»։
Կրոնը կարող է ևս մեկ խոչընդոտ լինել Քըլըչդարօղլուի համար։ Նա ազատական ալևի իսլամական աղանդից է, որին որոշպահպանողական մահմեդականներ հերետիկոս են համարում:
Ալևիները Թուրքիայում դարերի ընթացքում բախվել են խտրականության: Բայց վերլուծաբաններն ասում են, որ Էրդողանիկառավարումից քսան տարի անց, որտեղ գերակշռում է կրոնականների և աշխարհիկների միջև լարվածությունը, ընտրողներն ավելի շատ հետաքրքրված են տնտեսական խնդիրներով, քան ինքնության քաղաքականությամբ:
Ստամբուլի «Օկան» համալսարանի քաղաքագետ Զեյնեփ Ալեմդարը կարծում է՝ «Երկիրը առաջ է շարժվել, կամ հատկապեսերիտասարդները առաջ են շարժվել՝ չնայելով, թե ինչին է հավատում մյուսը: Ես նկատի ունեմ, որ տնտեսությունը խարխլվածէ: Գնաճի մակարդակը զարմանալիորեն բարձր է: Արժութային ճգնաժամ է, պարտքն աճում է»։
Քըլըչդարօղլուն կուսակցությունների կոալիցիայի հետ, որը ներառում է ազգայնականներ, իսլամիստներ, ձախակողմյան ևաջակողմյան քաղաքական ուժեր, խոստանում է վերջ տալ քաղաքական և էթնիկական բևեռացմանը, ինչը շատերըհամարում են Էրդողանի իշխանության ամենամեծ մարտահրավերը: