Մատչելի հղումներ

Pfizer-ը 43 միլիարդ դոլարի գործարք է կնքել քաղցկեղի դեմ նորարար դեղամիջոցներ արտադրելու համար


Pfizer-ը 43 միլիարդ դոլարի գործարք կնքել «Seagen» ընկերության հետ քաղցկեղի դեմ պայքարի իր պորտֆելում նորարարական նպատակային բուժում ավելացնելու համար, քանի որ COVID-19 արտադրանքի վաճառքի կտրուկ անկում է եղել և որոշ առաջատար վաճառողների հետ խիստ մրցակցություն առաջացել:

Այդ գործարքը, որը Pfizer-ի ամենամեծ ձեռքբերումն է COVID-19-ի պատվաստանյութից և հաբից հետո, կավելացնի քաղցկեղի բուժման չորս հաստատված միջոց՝ 2022 թվականին գրեթե 2 միլիարդ դոլար ընդհանուր վաճառքով:

Վաշինգտոնում գործող «Seagen»-ը հակամարմինների ոլորտում առաջատարներից է:

«Գործարքն օգնում է Pfizer-ին տեղափոխվել այնպիսի տարածք, որն ավելի պաշտպանված է կարգավորող մարմիններից և շուկայի դինամիկայից», - ասել է գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան:

Վերջինիս խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է օգտվել տարեց ամերիկացիների համար նախատեսված առողջապահական ծախսերի չափից՝ համաձայն Նախագահ Ջո Բայդենի գնաճի նվազեցման օրենքի (IRA), ինչը նշանակում է, որ ավելի շատ հիվանդներ կարող են օգտվել ընկերության թանկարժեք բուժումներից:

Բիոտեխնոլոգիական բարդ դեղամիջոցների վրա կենտրոնացումը նաև ավելի երկար բացառիկություն է ապահովում շուկայում, ասել է նա:

Pfizer-ը 229 դոլար կանխիկ կվճարի Seagen-ի մեկ բաժնետոմսի համար: Seagen-ի բաժնետոմսերը վաղ առուվաճառքի ժամանակ բարձրացել են մինչև $200:

Դեղարտադրողը ակնկալում է ավելի քան 10 միլիարդ դոլարի վաճառք Seagen-ի արտադրանքից 2030 թվականին, և ևս 15 միլիարդ դոլար իր մյուս վերջին ձեռքբերումներից:

Pfizer-ի վերջին գործարքներից էին Global Blood Therapeutics-ի գնումը 5,4 միլիարդ դոլարով, միգրենի դեմ դեղամիջոց արտադրող Biohaven Pharmaceutical Holding-ին՝ 11,6 միլիարդ դոլարով և 6,7 միլիարդ դոլարով դեղորայք մշակող Arena Pharmaceuticals-ի գնումը:

Pfizer-ի ուռուցքաբանական թերապիաների պորտֆոլիոն ներառում է 24 հաստատված դեղամիջոց:

Ընկերություններն ակնկալում են, որ գործարքը կավարտվի 2023-ի վերջին կամ 2024-ի սկզբին:

Pfizer-ի մրցակից Merck & Co-ն և Seagen-ը անցած տարի համատեղ գործարքի բանակցություններ էին վարում, սակայն, ըստ տեղեկությունների, դրանք չհաջողեցին հակամենաշնորհային մտահոգությունների պատճառով:

XS
SM
MD
LG