«Ամեն ինչ, ամենուր, միանգամից» կատակերգական-ֆանտաստիկ ֆիլմն անցած կիրակի օրը հայտնվեց ‘’Օսկար’’-ի մրցանակաբաշխության ուշադրության կենտրոնում։ Ֆիլմը արժանացավ ‘’Օսկար’’-ի յոթ արձանիկների, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար: ‘’Օսկարներ’’ ստացան նաեւ ֆիլմի ռեժիսորներն ու ֆիլմի երեք աստղերը:
Դեռեւս ուսանողական տարիներից ընկերներ դարձած ռեժիսորներ Դանիել Քվանը և Դանիել Շեյներթն «Օսկար»-ի արժանացան «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» կինոֆիլմի համար, որը պատմում է դեպի զուգահեռ տիեզերքներ ուղարկված ասիացի ներգաղթյալ մի ընտանիքի մասին:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Մալայզիայում ծնված 60-ամյա Մ աստղ Միշել Յեոն։
«Տիկնայք, երբեք չասեք, ու թույլ մի տվեք ասել, որ դուք անցել եք ձեր ծաղկունքի շրջանը», ուրախությամբ կոչ էր անում դերասանուհին:
Լավագույն դերասան անվանակարգում ‘’Օսկար’’-ի արժանացավ Բրենդըն Ֆրեյզերը «Կետաձուկը» ֆիլմում իր գլխավոր դերի համար։
Երկրորդ պլանի, կամ ուղեկցող դերակատարության համար մրցնակի է արժանացել Ջեյմի Լի Քերթիսը։
Կե Հույ Կուանը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան՝ անտաղանդ ամուսնու դերի համար:
Վիետնամում ծնված դերասանը հիշել է իր կյանքի ճանապարհը, որը նրան տարել էր դեպի Հոնկոնգի փախստականների ճամբար: Ասենք, որ դեռեւս 80-ականներին նա դարձավ հանրահայտ ու սիրված դերասան դեռեւս մանուկ հասակում: Հիշենք ‘’Ինդիանա Ջոնս’’ կինոֆիլմի փոքր տղային:
«Ամեն ինչ հանգիստ է արևմտյան ճակատում» գերմանական պատերազմական ֆիլմը ճանաչվել է լավագույն միջազգային խաղարկային ֆիլմը
և արժանացել է մրցանակների իր արտադրության ձևավորման, օրիգինալ պարտիտուրի և կինեմատոգրաֆիայի համար:
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնիի մասին պատմող «Նավալնի» կինոֆիլմը։
Մրցնակաբաշխության հարթակում Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան ասաց. «Ամուսինս բանտում է միայն ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Ալեքսեյ, ես երազում եմ այն օրվա մասին, երբ դու ազատ կլինես»:
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Փինոկիո»-ն։
Լավագույն օրիգինալ երգ է ճանաչվել հնդկական «RRR» ֆիլմի «Naatu Naatu» երգը:
‘’Օսկար’’-ի մրցանակաբաշխությունը տարվա կարևորագույն իրադարձությունն է կինոարդյունաբերության համար, երբ երկրպագուները վերհիշում են իրենց սիրելի ֆիլմերը, ֆիլմերի նկարահանման մասանկիցներն էլ` ոգեշնչվում մրցանակներով: