Մատչելի հղումներ

Թուրքիայում շենքերի փլուզումը դառնում է հիմք` Էրդողանի իշխանության փլուզման համար


tiyek
tiyek

Ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայում անցյալ ամիս տեղի ունեցած երկրաշարժը դարձավ մարդկային չափազանց մեծ թվով զոհերի պատճառ: Որոշ փորձագետներ մեղավոր են համարում կառավարությանը, որը նրանց խոսքերով, իրականացրել է բնակարանաշինության սխալ քաղաքականություն:

Երկրաշարժից մեկ ամիս անց Թուրքիայում մարդկային հազարավոր դիակներ դեռեւս թաղված չեն: Այս պահին հեռացվում են միլիոնավոր տոննաների հասնող ավերակների բեկորները, սակայն ավերածությունների մակարդակի վերաբերյալ հարցերը չեն անհետանում:

Փրկված անձինք պատմում են, թե ինչպես էին շենքերն ‘’ավազի պես հոսում’’ ցնցումների ժամանակ:

Սակայն կան նաեւ կանգուն մնացած տներ: Ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ մի մասը փլուզվեց ավազի պես, մյուսը մնաց կանգնած քարի պես:

Ինպես Ադանայի ճարտարագետների պալատի նախագահ Հասան Աքսունգուրն է ասում, ‘’Կանգուն մնացած շենքերն ապացուցում են, որ խախտվել են փլուզված շենքերի կամ նախագծումը, կամ վերահսկողության փուլերը’’:

Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատներն ասում են, որ նրա կառավարությունը բազմիցս է թույլատրել ապօրինի շինություններ, որի ժամանակ էլ թույլ է տրվել շինարարներին բաց թողնել անվտանգության կարևորագույն կանոնները: Այս կերպ հավաստագրվել են միլիոնավոր շենքեր։

Նա մատնանշում է այն շենքերը, որոնք 2018 թվականին տրվել է գրանցման վկայական՝ առանց դրանք որևէ ստուգման ենթարկվելու:

Երկրաշարժից առաջ կառավարությունը նույնիսկ քննարկում էր մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ բազում շենքերի նոր արտոնագրեր տալու հարցը: Էրդողանն էլ պարծենում էր այս թույլտվություններով: Նա այս մասին պարծենում էր Հաթայ կատարած այցի ժամանակ, որն այժմ երկրաշարժից ամենավատը տուժած հատվածներից մեկն է:

Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում պատասխանել «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին:

Ի՞նչ է մնում այսօր անել Էրդողանին: Պարզապես մեղքը բարդել ընդդիմության վրա: ‘’Մենք գիտենք, որ ոմանք քաղաքական նպատակներով շատ են ուզում, որ պետությունը հայտնվի փլատակների տակ’’, ասում է նա:

Եվ այն, որ այսօր նա փորձում է նախագահի պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ, շատերի կողմից համարվում է անբարո քայլ: Սակայն, ասում են նրանք, Էրդողանն իր փրկությունը տեսնում է միայն վերընտրվելու մեջ:

XS
SM
MD
LG