Մատչելի հղումներ

«Պատերազմի, արցունքների և ամրության տարի»


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի տարելիցը գնահատականների, մտորումների ու կանխատեսումների հսկայական հոսք է առաջացրել։

Ագրեսիայի զոհերի թիվն աճում է, ողբերգության մասշտաբները չեն նվազում։ Ինչպես վերլուծաբաններն են ասում, անցած տարվա ընթացքում Ուկրաինան ցուցաբերել է անհավանական ու չսպասված տոկունություն՝ հերոսական դիմադրություն ցույց տալով ագրեսորին։ Թվում է, որ գրեթե ողջ բնակչությունը, գրեթե բոլոր քառասուն միլիոն մարդիկ Ուկրաինայում գտնվում են կոլեկտիվ տրավմատիկ սթրեսային խանգարման պայմաններում: Ուկրաինացի վերլուծաբաններն ասում են, թե երկրի Կառավարությունը գործում է թերևս ավելի լավ, քան խաղաղ պայմաններում։ Նախագահ Զելենսկին, ում կարծում էին, որ հեռանալու էր պատերազմի առաջին իսկ օրերից, տեղում է և վստահորեն է ղեկավարում է երկիրը։ ‘’Կարելի է ասել, որ մենք կայացել ենք որպես պետություն, որպես ժողովրդավարություն և բարեփոխումների կարոտ հասարակություն’’, ասում են նրանք։

Ռուսաստանն այս պահին վերահսկում է Ուկրաինայի տարածքի 17 տոկոսը, հիշեցնում են փորձագետները եւ երախտագիտություն հայտնում նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Ուկրաինայի ժողովրդի ազատության համար։ ‘’21-րդ դարում հակամարտություններն այսպես չպետք է լուծվեն’’, ասում են նրանք, ովքեր Ուկրաինայում իրենց վրա լավ են զգում այդ եղանակով հարցերը լուծելու փորձի ազդեցությունը։

Ռուս վերլուծաբան եւ լրագրող Եվգենյա Ալբացի խոսքերով, ‘’Սա ամենավատ տարին է շատերի կյանքում: Համոզված եմ, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մեծացել են Պուտինի իշխանության գալուց հետո, պատասխանատու են Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիների տառապանքների համար’’:

Ալբացը նշում է, որ շատերի նման ինքն էլ հեռացել է իր հայրենի Ռուսաստանից, Պուտինի սկսած պատերազմի դեմ բողոքելով: Նրա խոսքերով, ինքը միշտ էլ գիտակցել է, որ Պուտինը վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար։ ‘’Սակայն Ռուսաստանում մենք բոլորս են կիսում երկրի նախագահի արածի պատասխանատվությունը։ Մենք չկարողացանք կանխել, որ հանցագործները գան իշխանության, չկարողացանք դիմադրել նրանց», ասում է նա։

Վերլուծաբան Վլադիմիր Դուբովիկն էլ այն կարծիքին է, որ մեղքը ‘’ռուսների կայսերական գիտակցության մեջ է’’: Նրանք հաճախ են նոստալգիայով հիշում ԽՍՀՄ-ը և Արևելաեվրոպական բլոկը՝ որպես այդպիսի վեհապետական կայսրության մոդել։ Մեծ Ռուսաստան ստեղծելու համար նոր հողեր են պետք’’, ասում է նա։

«Այո, վիշապը թուլացել է,- ասում է Դուբովիկը, ‘’բայց այն դեռ կենդանի է, թռչում է, կրակ է թափում երախից: Ուստի իրավացի է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, երբ ասում է, թե Ռուսաստանին պետք է այնքան թուլացնել, որ չկարողանա կրկնել այն, ինչ արեց Ուկրաինա ներխուժման ժամանակ»։

Նա հիշեցնում է, թե ինչպես Պուտինը Սամարղանդի գագաթաժողովում հրապարակային նվաստացումների ենթարկվեց նախկին վասալ պետությունների ղեկավարների կողմից, որոնք նախկինում համբուրում էին նրա ձեռքը: ‘’Վիշապը արյունահոսում է, բայց դա դեռ վտանգավոր է: Տեսեք, թե ինչպես է Մոսկվան վերջին օրերին սրում իրավիճակը Մերձդնեստրում’’, ասում է նա:

Ուկրաինացիների համառության եւ տոկունության արմատներն այս ժողովրդի բնույթն են, ասում են վերլուծաբանները, ավելացնելով, որ, տեսնելով Բուչայում ռուսների կողմից իրականացված բարբարոսությունը, ուկրաինացիները հասկացան, թե ինչ իրենց կարող է սպասել ռուսների դեմ պատերազմում պարտության դեպքում:

Այսօր քաղաքների և գյուղերի բարբարոսական գնդակոծումների պատճառով Պուտինը կանգնում է իր նպատակի հակապատկերի առջեւ:

‘’Մենք պատրաստ ենք կենաց-մահու կռիվ տալ, քանի որ միայն այդպես կարող ենք պահպանել ու պաշտպանել ինքներս մեզ, մեր ինքնիշխանությունը, մեր մշակույթն ու լեզուն։ Ուկրաինական հասարակությունն այսօր ավելի միասնական է, քան երբևէ: Եվ ամենակարեւորը, ասում են փորձագետները. ‘’Հիմնական հարցերի շուրջ ժողովրդի և կառավարության միջև կա ամբողջական փոխըմբռնում’’:

Պատերազմական ու հետպատերազմական պայմաններում երկրի հաղթանակն ապահովվում է հենց այդ փոխըմբռնմամբ:

XS
SM
MD
LG