«Կասկած չկա, որ Վագներ խումբը սպանել է լրագրողների, առևանգել է երեխաների, բռնաբարել կանանց, դրսևորել վայրի, բարբարոսական վարքագիծ, որը նոր նշանակություն է տալիս «ահաբեկիչներ» բառին», - լրագրողներին ասել է դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը:
Բլումենթալը նշել է, որ թեև Պետդեպարտամենտն արդեն պատժամիջոցներ է սահմանել Wagner Group-ի դեմ, սակայն օրենքի ընդունման դեպքում այն հիմք կհանդիսանա հետագա պատժամիջոցների համար։
Բլյումենթալը հույս ունի, որ օրինագծը ԱՄՆ Սենատում զգալի աջակցություն կստանա, քանի որ այն անցած տարի երկկուսակցական բանաձև է ընդունել, որով պետքարտուղարին կոչ է արվում Ռուսաստանին հայտարարել ահաբեկչության հովանավոր պետություն: