Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում տնտեսությունն այս տարի կհապաղի, սակայն անկման փուլ չի մտնի


Չնայած տնտեսության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի լավատեսությանը, մեծաթիվ տնտեսագետներ են ասում, որ այս տարվա ընթացքում տնտեսական զարգացման ուղից դյուրին չի լինելու:

Նրանցից Դեն Գելթրուդի խոսքերով, ոմանք արդեն իսկ ենթադրում են, որ ԱՄՆ-ում սկսվել է տնտեսական հապաղում:

ԱՄՆ-ում գործազրկությունը կազմում է միայն 3,4 տոկոս, ինչն ամենացածր ցուցանիշն է 1969 թվականից ի վեր, ՀՆԱ-ն աճել է մոտ 3 տոկոսով 2022 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում: Չնայած գնաճը դանդաղել է 2022 թվականի վերջին կիսամյակից, ընդհանուր առմամբ, 2022 թվականը գրանցել է ամենաբարձր գնաճը վերջին 40 տարիների ընթացքում:

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կհապաղի, սակայն ինչ որ կերպ կշրջանցի անկումը:

Այլ տնտեսագետներ ասում են, որ ԱՄՆ-ը գտնվում է մակերեսային, կարճատեւ անկման փուլում:

Տնտեսագետներից Նիկոլաս Էկոնոմիդեսը կարծում է, որ տեղ կա անհանգստանալու համար, սակայն, ասում է նա, ‘’ դա մի բան է, որը կարող է տևել միայն մի քանի ամիս, գուցե կես տարի’’:

Մեկ այլ խնդիր է Ուկրաինայի պատերազմի երկարաժամկետ տնտեսական հետևանքները:

Թեև ԱՄՆ-ը տեսել է սահմանափակ հետևանքներ, Եվրոպան պայքարում է պատերազմի հետևանքների բեռի տակ: «Եվ համաշխարհային տնտեսությունը զգալիորեն ավելի վատ վիճակում է, քան Միացյալ Նահանգներինը», ասում է Էկոնոմիդեսը:

Իսկ դա նշանակում է, որ Եվրոպայում և Ասիայում ավելի երկար և խորը անկման հնարավորություն կա:

Այսօր, երբ աշխարհի երկրները պատրաստվում են տնտեսական ցնցումներին, Բայդենի վարչակազմը ձգտում է զարկ տալ արտադրությանը, հույս ունենալով օտարերկրյա ավելի մեծաթիվ ընկերություններ բերել ԱՄՆ: Փորձագետները նշում են, որ դա անհանգստացնում է ԵՄ-ի որոշ առաջնորդների։

Սակայն այս ճանապարհին կան բազմաթիվ մարտահրավերներ: Ինչպես Դեն Գելթրուդն է ասում,

‘’այդ դժվարությունները կապված են բնապահպանական, կանոնակարգային և հարկային խնդիրների հետ»։

Եվ այսօր ԱՄՆ-ի օրենսդիրները բանակցություններ են վարում երկրի պարտքի առաստաղի բարձրացման շուրջ: Այդ բանակցությունների արդյունքը կարեւոր ազդեցություն է ունենալու այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի տնտեսության վրա:

XS
SM
MD
LG