Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը դեռ ավելանում է։ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5000-ը: Հայտնում է AP գործակալությունը։
Վատ եղանակը շարունակում էր խոչընդոտել հազարավոր փլուզված բազմաբնակարան շենքերում և տներում արգելափակված մարդկանց ազատելու ջանքերին։
Թուրքիան հայտնել է, որ ավելի քան 3 հազար փրկարար է ժամանել միջազգային օգնության ջանքերի շրջանակում։Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Սիրիայի կառավարական վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհերի թիվը հասել է 800-ի, վիրավորվել՝ մոտ 1400-ը:
Երկրի ապստամբների վերահսկողության տակ գտնվող հյուսիս-արևմուտքում ընդդիմության՝ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության փրկարարական գործողությունները ղեկավարող խումբը հայտնել է, որ առնվազն 790 մարդ է զոհվել և ավելի քան 2200-ը վիրավորվել:
Երկու երկրների զոհերի թվում կան նաև ազգությամբ հայեր, հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։