Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, որի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Վերջին 24 ժամվա ընթացքում սա Թուրքիան ցնցած երկրորդ ուժգին երկրաշարժն է:
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,8 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 6 մագնիտուդով հետցնցում:
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ: Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 1800 մարդ, վիրավորվել 5385 մարդ: