Մատչելի հղումներ

Աճում են Ռուսաստանի կորուստները «նավթային» պատժամիջոցների արդյունքում


Ռուսական նավթամթերքի մատակարարման դեմ իրագործվող էմբարգոն` բեռնարգելքը լուրջ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության և Ուկրաինայում պատերազմ մղելու Մոսկվայի ունակության վրա: Իսկ նոր հարվածը կարող է ավելի շոշափելի լինել, քան ռուսական անմշակ նավթի արտահանման դեմ արևմտյան նախկին պատժամիջոցները։

Այս եզրակացությանն են հակված մեծաթիվ վերլուծաբաններ:

Հիշեցնենք, որ նոր բեռնարգելքն ուժի մեջ է մտնելու փետրվարի 5-ից։ Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների Հելսինկյան կենտրոնի (CREA) տվյալներով՝ դրա արդյունքում Ռուսաստանը օրական կկորցնի մոտ 280 միլիոն եվրո։ Եվ սա դեռ բոլոր կորուստները չեն, որոնք ի վերջո կարող է կրել Մոսկվան, զգուշացնում են CREA-ի փորձագետները:

Միևնույն ժամանակ, ըստ CREA-ի գնահատականների, Ռուսաստանին հասցված վնասը սահմանափակող միջոցներից, որոնք ներդրվել են անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին Մեծ յոթնյակի երկրների, ԵՄ-ի և Ավստրալիայի կողմից, կազմել է օրական 160 միլիոն եվրո։

Ըստ Reuters-ի՝ ռուսական պաշտոնական կառույցների կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին ռուսական նավթավերամշակման գործարաններում արդյունահանման ծավալը կկրճատվի 15%-ով (272 մլն տոննայից մինչև 230 մլն), նավթի արդյունահանումը երկրում կկրճատվի մինչև 490 մլն տոննա (օրական 9,8 մլն բարել)՝ 2022 թվականի 535 մլն տոննայի դիմաց։

Փորձագիտական հանրությունը նաև նշում է, որ Ռուսաստանում նավթամթերքի պահեստավորման համար բավարար հզորություն չկա։

Էներգիայի միջազգային գործակալության (IEA) տվյալներով՝ 2022 թվականին ռուսական նավթամթերքի արտահանումը միջին հաշվով կազմել է օրական 1,2 մլն բարել։

«Դեկտեմբերի և փետրվարյան բեռնարգելքը միասին կարող են հանգեցնել ռուսական նավթի արտահանման կրճատմանը օրական մեկ միլիոն բարելով»:

Ամենազուսպ գնահատականներով՝ 2021 թվականի փետրվարի 5-ին էմբարգո կիրառելու պատրաստակամության մասին հայտարարած երկրների մասնաբաժինը կազմել է ռուսական նավթամթերքի ամբողջ արտահանման 57%-ը: Այս մասին է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայությանն ասում նավթագազային հարցերով վերլուծաբան Միխաիլ Կրուտիխինը:

Նրա կարծիքով, գրեթե 80 մլն տոննայի չափով ավելցուկը ինչ-որ տեղ ամրացնելը բավականին դժվար կլինի, եթե ոչ անհնար։

«Որովհետև, օրինակ, Հնդկաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրներն իրենք են նավթամթերք արտահանողներ, և նրանք բացարձակապես ուրիշի արտադրանքի կարիքը չունեն»,- պարզաբանում է նա։ – Նրանք վերջերս ավելացրել են սեփական արտադրությունը։ Ուստի չեմ բացառում, որ այս 57 տոկոսն ուղղակի դուրս գա շուկայից’’, ասում է նա։

Ռուսական արդյունաբերական ընկերությունները կանգնում են նեղ ընտրության առաջ, ասում է Միխայիլ Կրուտիխինը: Սակայն, ըստ նրա, այդ դեպքում այն պետք է վաճառվի հսկայական զեղչերով։

Բացի այդ, վերլուծաբանը կարծում է, որ նավթամթերքի էմբարգոն ավելի արդյունավետ կլինի, քան նախորդ՝ դեկտեմբերի 5-ի սահմանափակումները։ «Եթե գնային առաստաղի դեպքում դեռևս հնարավոր էր պատժամիջոցների հետևանքով թողարկված անմշակ նավթի մի մասը կցել այնպիսի գնորդների, ինչպիսին Հնդկաստանն է, օրինակ՝ մեծ զեղչով, ապա այդ թիվը նավթամթերքների հետ չի գործում’’, ասում է նա ու ավելացնում, որ դեկտեմբերյան և փետրվարյան էմբարգոները միասին կարող են հանգեցնել ռուսական նավթի արտահանման կրճատմանը օրական մեկ միլիոն բարելով, կամ գուցե ավելի, մինչև այս տարվա առաջին եռամսյակի վերջը։

«Բյուջեի եկամուտները և արտարժույթի ներհոսքը երկիր անխուսափելիորեն կնվազեն, ինչը ներկա պայմաններում արդեն կրիտիկական է դառնում».

Էմբարգոն լուրջ ազդեցություն կունենա ռուսական նավթարդյունաբերության և ընդհանուր առմամբ տնտեսության վրա, կարծում է տնտեսական դիտորդ և հրապարակախոս Մաքսիմ Բլանտը։ Նրա խոսքով, Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել արդյունահանումը, հաշվի առնելով, որ արդեն իսկ երկրի խոշոր նավթավերամշակման գործարանները, ներառյալ «Ռոսնեֆտը» և «Գազպրոմը», կանգնել են մեծ խնդիրների առջեւ, երբ երկաթուղայինները զանգվածաբար մերժում են նավթամթերքով բեռնված շարժակազմ ընդունել Չինաստանի ուղղությամբ:

«Դեպի Արևելք արտահանումը շեղելու տարբերակ չկա»,- վստահ է «Ամերիկայի Ձայն»-ի զրուցակիցը։ Եթե սահմանափակումներն իսկապես սկսեն գործել առանց խափանումների, և եվրոպական երկրները աչք չփակեն դրանք շրջանցելու փորձերի վրա (իսկ դրանք շրջանցելը բավականին դժվար է), ապա Ռուսաստանը ստիպված կլինի առաջին հերթին նվազեցնել դիզվառելիքի արտադրությունը եւ այլ նավթամթերքներ, և երկրորդ՝ նվազեցնել նավթի արդյունահանումը։ Այստեղ ամեն ինչ տրամաբանական է՝ քանի որ վերամշակումը կրճատվում է, ուրեմն պետք է կրճատել արտադրությունը»։

Ճիշտ է, կա այլընտրանք: Կարելի է փորձել ավելացնել անմշակ նավթի արտահանումը, ասում է Մաքսիմ Բլանտը. «Բայց կստացվի՞ դա: Հարց է տալիս նա ու պատասխանում, որ այդ դեպքում այն պետք է վաճառվի շատ ավելի մեծ զեղջերով: ‘’Այսպիսով, բյուջեի եկամուտներն ու արտարժույթի ներհոսքը երկիր անխուսափելիորեն կնվազեն, ինչը ներկա պայմաններում արդեն կրիտիկական է դառնում»։

Միաժամանակ, տնտեսագետը կարծում է, որ գնային առաստաղը և դեկտեմբերի 5-ի եվրոպական էմբարգոն բավականին արդյունավետ են։ Դեպի ՌԴ արտարժութային մուտքերը լրջորեն նվազել են: Գնորդներն արդեն նոյեմբերի ամսից սկսեցին ավելի մեծ զեղչեր պահանջել ռուսական նավթի համար։ Եվ երբ սահմանափակումները մտան ուժի մեջ, հետո ռուսական նավթի արտահանումների եկամուտները նկատելիորեն նվազեցին’’, ասում է Մաքսիմ Բլանտը։

XS
SM
MD
LG