Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը Վաշինգտոնում կընդունի Թուրքիայի արտգործնախարարին


Հանդիպումը տեղի է ունենում, երբ Էրդողանի ավտորիտար քաղաքականության արդյունքում վնասվել են հարաբերությունները երկու պետությունների միջեւ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործանախարար Մեւլութ Չավուշօղլուի միջեւ հանդիպումն ունի ՆԱՏՕ-ի երկու այս դաշնակից պետությունների հարաբերությունները բնականոն հուն մտցնելու նպատակ:

Սակայն առկա խնդիրները լուծելու հույսերը շատ փոքր են։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իրեն հեռու է պահում Թուրքիայից՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից օրեցօր ավելի ավտորիտար ուղղություն վերցնելու և իրավունքների ու ազատությունների սահմանափակման քաղաքականություն վարելու պատճառով:

Սակայն, գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, Թուրքիան շարունակում է ռազմավարական նշանակություն ունենալ Վաշինգտոնի համար։

Անցյալ տարի Թուրքիայի կառավարության միջնորդությամբ պայմանագիր կնքվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը հնարավորություն տվեց միլիոնավոր տոննա ուկրաինական հացահատիկ հասցնել համաշխարհային շուկաներ՝ խուսափելով պատերազմի պայմաններում պարենային ճգնաժամից։

Սակայն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ տարաձայնություններ են առկա մի շարք հարցերում: Դրանցից ամենալուրջ վեճերը կապված են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության հրթիռների գնման և Սիրիայում քուրդ զինյալներին ամերիկյան աջակցության հետ։

XS
SM
MD
LG