Մատչելի հղումներ

Կիևն անհատական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի 198 քաղաքացիների նկատմամբ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հավանություն է տվել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմանը և հրամանագիր է ստորագրել 198 մարդու նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին։

Պատժամիջոցների ցանկում ներառված են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հունվարի 15-ին էր հաստատել այդ պատժամիջոցները՝ հենվելով անվտանգության ծառայության առաջարկների վրա, գրում է ուկրաինական UNIAN գործակալությունը։

Պատժամիջոցների ցանկում մասնավորապես ներառված են ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, ‘’Բարի գիշեր, երեխաներ’’ ծրագրի նախկին հաղորդավար Անգելինա Վովկը, դերասան Եգոր Բերոևը, երգիչ Յուրի Լոզան, հեռուստահաղորդավարներ Յանա Ռուդկովսկայան և Բորիս Կորչևնիկովը, բլոգեր և թարգմանիչ Դմիտրի Պուչկովը (հայտնի է որպես «Գոբլին» ), սպորտային մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը, բլոգեր-կոմիսար Սեմյոն Պեգովը և ռուս այլ քարոզիչներ։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև յոթ ուկրաինացիներ, այդ թվում, մասնավորապես, գրող Վլադիմիր Սերգիենկոն, հեռուստահաղորդավար Դիանա Պանչենկոն, քաղաքագետ Վասիլի Վակարովը և սոցիոլոգ Եվգեն Կոպատկոն։

Պատժամիջոցներ են կիրառվել նաև Բելառուսի չորս քաղաքացիների, այդ թվում՝ հեռուստահաղորդավար Գրիգորի Ազարենոկի նկատմամբ։

Նրանց բոլորին տասը տարի ժամկետով արգելվում է մուտք գործել Ուկրաինա։

XS
SM
MD
LG