ԱՄՆ-ը մեղադրում է Կրեմլի աջակցությունը վայելող ռուսական մասնավոր ռազմական ‘’Վագներ’’ ընկերությանը` աֆրիկյան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ: Միացյալ Նահանգները նաեւ պնդում է, որ Սահելի շրջանում այն նպաստել է ‘’ծայրահեղականության աճին’’:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Ռիչարդ Միլսը Արևմտյան Աֆրիկայի և Սահելի հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է, թե ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Սահելում հումանիտար, քաղաքական և անվտանգության ճգնաժամով, ինչը, ըստ նրա, տանում է դեպի բռնություններով ուղեկցվող ծայրահեղականության կտրուկ աճ:
Խնդիրը պահանջվում է «ժողովրդավարական կառավարման վրա հիմնված լուծում», ասել է նա։ «Մենք նաև լրջորեն անհանգստացած ենք ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության հետընթացով, և կոչ ենք անում վերականգնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելության քաղաքական խորհրդական Իսիս Ժարո-Դարնոն իր համաձայնությունն է հայտնել Միլսին` ավելացնելով, թե ‘’Վագներ’’ խմբի վարձկանների կողմից օգտագործվող «մոդելն» ապացուցել է, որ այն «ամբողջովին անարդյունավետ է ահաբեկչության դեմ պայքարում»։
''Ասիշիեյթեդ փրես''
Facebook Forum