Մատչելի հղումներ

Թուրքիայում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները


Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Տատյանա Մոսկալկովան և Դմիտրի Լուբինեցը հանդիպել են Թուրքիայում։

Զրույցից հետո Մոսկալկովան հեռագրում գրել է, որ Ուկրաինայի օմբուդսմենի հետ քննարկել է երկու երկրների քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լուբինեցն իր հերթին հայտնել է, որ հանդիպումը կայացել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Ուկրաինայի օմբուդսմենի խոսքով, կողմերին հաջողվել է քննարկել հումանիտար խնդիրների լայն շրջանակ և ռուսներին և ուկրաինացիներին մարդու իրավունքների աջակցության տրամադրման հետ կապված հարցեր։

Լյուբինեցը նշել է նաև, որ իրենց հաջողվել է փոխանակվել կոնկրետ առաջարկներով, սակայն մանրամասները չի հայտնել։ «Մենք շարունակում ենք աշխատել հանուն յուրաքանչյուր ուկրաինացու օգնելու»,- ասվում է Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի հեռագրում։

Ավելի վաղ Լյուբինեցը հայտնել էր, որ քննարկման հիմնական թեման լինելու է զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք։ Անցյալ տարեվերջին Մոսկալկովան ասել էր, որ, ի թիվս այլ հարցերի, ցանկանում է քննարկել ուկրաինական կողմից ռուսամետ հայացքների համար պատասխանատվության ենթարկվողների վերաբերյալ հարցեր։

Սույն հոդվածը կազմվել է ‘’Ազատություն’’ ռադիոկայանից ստացված տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG