Մատչելի հղումներ

Բայդենը մեծ վստահություն է վայելում արտերկրում, մինչդեռ Պուտինի նկատմամբ վստահությունն անկում է ապրում


18 երկրներում մեծահասակների շրջանում արված հարցումների արդյունքում  58%-ը վստահում է ԱՄՆ նախագահին, որ նա ճիշտ է վարվում համաշխարհային գործերում, մինչդեռ Պուտինին վստահում է 9%-ը:

«Pew Research Center»-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Ջո Բայդենը մեծ վստահություն են վայելում և դիտարկվում է որպես ուժեղ առաջնորդ հարցված երկրների մեծ մասում, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահությունը անկում է ապրել անցյալ տարի Ուկրաինա ներխուժումից հետո:

Նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և աշխարհի այլ առաջնորդների հետ Ասիայում և հայտարարել, որ Դեմոկրատական կուսակցության համար սպասվածից ավելի լավ արդյունք գրանցվել:

«Չինաստանի հետ հարաբերություններում մենք պարզապես պետք է հասկանանք, թե որտեղ են կարմիր գծերը և որոնք են մեզանից յուրաքանչյուրի համար ամենակարևոր բաները հաջորդ երկու տարիների»,-ասե; է նա:

Միջանկյալ ընտրություններն այնքան էլ լավ չեն անցել հանրապետական թեկնածուների համար, որոնց աջակցում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարցումները ցույց են տալիս, որ նաև կտրուկ շրջադարձ է եղել արտերկրում ԱՄՆ-ի վարկանիչի շուրջ՝ իշխանությունը Թրամփից Բայդենին անցնելով։

«Pew Research Center»-ի հուլիսյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 18 երկրներում մեծահասակների 58%-ն ասում է, որ վստահ է, որ Բայդենը ճիշտ է վարվում համաշխարհային գործերում:

Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Ուայքի խոսքով՝ հարցված երկրների մեծամասնությունը Բայդենին նախընտրում է Թրամփից:

«Նա ավելի լավ վարկանիշ ունի անձնական մակարդակով: Մարդիկ նրան համարում են լավ որակավորված՝ համեմատած Թրամփի հետ։ Մարդկանց ընդհանուր առմամբ ավելի շատ դուր է գալիս նրա քաղաքականությունը, քան Թրամփինը»,-ասել է նա:

Ի տարբերություն արտերկրի՝ Բայդենի վարկանիշը ԱՄՆ-ում սոցհարցումների մեծ մասի համաձայն տատանվում է 40%-ի շուրջ: Փորձագետներն ընդգծում են ԱՄՆ-ում բևեռացված քաղաքական մթնոլորտը և ասում, որ շատ առաջնորդներ ավելի սիրելի են դրսում, քան տանը:

Չիկագոյի Գլոբալ հարցերի խորհրդի անդամ Էլիզաբեթ Շաքելֆորդը համաձայն է, որ շատ երկրներում մարդիկ նախընտրում են Բայդենի մոտեցումը. «Մարդիկ դեռ բավական գոհ են, որ Բայդենն Ամերիկան վերադարձրեց սեղանի շուրջ և ավելի ակտիվորեն է ներգրավված միջազգային հանրության և համաշխարհային գործերում»:

Բայդենի մասին տեսակետներն արտերկրում կտրուկ հակադրվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետներին Ուկրաինա ներխուժումից հետո: «Pew Research»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջինը 9%-ն է վստահում Պուտինին համաշխարհային գործերում ճիշտ վարվելու հարցում։

«Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, այն, ինչ մենք տեսնում ենք, պարզապես բոլոր ժամանակների ցածր վարկանիշն է շատ ու շատ երկրներում, որտեղ մենք ուսումնասիրել ենք, Պուտինի համար բոլոր ժամանակների ցածր վարկանիշները, հասարակական խիստ արձագանքն ընդդեմ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման»,-Ռիչարդ Ուայքը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհի բազմաթիվ առաջնորդներից մեկն է, ով շնորհակալություն է հայտնել Բայդենին Ուկրաինային ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուժեղ աջակցության համար՝ ասելով, որ եթե Ռուսաստանին թույլ տան անվերահսկելի գործել, այսօր աշխարհում ոչ մի տեղ կայունություն չէր լինի:

XS
SM
MD
LG