Մատչելի հղումներ

Լուկաշենկոն` Բելառուսի համար, Պուտինը` Լուկաշենկոյի


Եթե Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկինում փորձել է փոխել եղանակը Բելառուսի արտաքին քաղաքականության մեջ՝ հանուն սեփական քաղաքական գոյատևման, ապա վերջին երկու տարիների ընթացքում նա փոխել է ողջ մթնոլորտը։ Երկիրը հայտնվել է Ռուսաստանից լիակատար քաղաքական, տնտեսական և ռազմավարական կախվածության մեջ։

‘’Ռուսաստանն այժմ ոչ միայն փորձում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը, այլև որոշ չափով արդեն օկուպացրել է Բելառուսը, որտեղ ռուսական ուժերը Բելառուսի տարածքն օգտագործում են որպես ցատկահարթակ։ Պուտինը Լուկաշենկոյին մեծ ընտրություն չի տալիս: Հետաքրքիր է, որ Պուտինի և Լուկաշենկոյի վերջին հանդիպման ժամանակ միութենական վիճակի մասին շատ չխոսվեց, մասամբ այն պատճառով, որ Բելառուսն ու Ռուսաստանը ըստ էության արդեն միավորվել են’’, ասում է Ջորջ Բուշի անվան վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Դեյվիդ Քրեյմերը:

Նրա խոսքերով, Լուկաշենկոն լիովին պատասխանատու է այն փաստի համար, որ վաճառեց իր Բելառուսը` զոհասեղանին դնելով երկրի անկախությունը:

‘’Բայց դա չի նշանակում, որ այդ անկախությունն անհնար է վերականգնվել։ Բելառուսի անկախությունը կվերականգնվի պատերազմում Ուկրաինայի հաղթանակի արդյունքում’’, ասում է նա:

Իսկ այս ընթացքում, ասում են վերլուծաբանները, Պուտինը կշարունակի ճնշումներն ընդդեմ Լուկաշենկոյի, ինչպես դա արվեց օրեր առաջ, երբ այստեղ սկսվեցին համատեղ զորավարժություններ: Սակայն ժողովուրդը, որն արդեն 2015 թվականի օգոստոսի ցույցերի միջոցով էր ապացուցել Ռուսաստանից անկախ ապրելու իր կամքը, պատրաստ կլինի նորից կանգնել ոտքի` Ռուսաստանի պարտությունից հետո:

‘’Այդ պատճառով այս ամբողջ ընթացքում Լուկաշենկոն մանեւրում է’’, ասում է Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցը: ‘’Մեկ փորձում է ցույց տալ հավատարմություն Կրեմլի նկատմամբ, մեկ էլ փորձում է ակնարկել Բելառուսի անկախ լինելու մասին’’, ասում է նա:

Ըստ նախկին դեսպանի, Լուկաշենկոն այս պահին արտաքին աշխարհին ուզում է հղել ուղերձ, որ Բելառուսը ագրեսոր չէ ու չի մասնակցում պատերազմին: ‘’Սակայն սեպտեմբեր ամսից ի վեր նա ավելի ու ավելի հավատարիմ է դառնում Պուտինին’’, ասում է նա:

Ինչպես վերլուծաբան Դեյվիդ Մարփըլզն է ասում, ‘’64 տարեկանում Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի մահը Լուկաշենկայի անվան շուրջ դավադրության բազմաթիվ տեսությունների գրքում դառնում է մի նոր էջ:

Մակեյը մտերիմ էր Լուկաշենկոյի հետ: Սակայն նա միակ ելքն էր դեպի արտաքին աշխարհ: Նա՛ կարող էր շփվել Եվրոպական միության, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։ ‘’Թեեւ2020 թվականի ժողովրդական ապստամբության ժամանակ նա որոշեց մնալ ռեժիմի կողքին` թույլ տալով դրանից հետո տեղի ունեցած շատ տխուր իրադարձություններ, նա իսկապես ցանկանում էր բացել պատուհան դեպի Եվրոպա:

Սակայն այդ պատուհանի հազիվ նշմավորղ հույսերը հեռացան նրա հետ միասին:

Արամ Վանեցյան

Մաքսիմ Մոսկալկով

Անատոլի Կաշենկո

XS
SM
MD
LG