Մատչելի հղումներ

Ռուսաստան. իշխանություններն ընդդեմ քաղաքացիական հասարակության


Ուկրաինայում սկսված պատերազմի ընթացքում, ըստ մամուլի տարբեր աղբյուրների, Ռուսաստանում բողոքի տարբեր ակցիաների ժամանակ ավելի քան 20,000 մարդ է կալանավորվել: Սա քաղաքական բռնաճնշումների աննախադեպ մասշտաբ է վերջին տասնամյակում:

Այս տարին բնութագրվում է նաև իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության վրա հարձակումների աճով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայության հետ զրույցում ասում են մի շարք իրավապաշտպաններ, որոնց խոսքերով, Կրեմլի ընտրած կուրսը տանում է դեպի այս վարչակարգի ֆաշիստականացում:

Սախարովի կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին հիշեցնում է, թե ինչպես էին այստեղ փորձում սպանել Ալեքսեյ Նավալնիին:

‘’Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ոլորտում իրավական քաղաքական ենթատեքստի բաժինը միշտ մոտ է եղել վատագույն նիշին: Իսկ ներքին հնարավորությունները, նոր տեխնոլոգիաների զարգացումը և այլ բաժիններ բավականին լավ մակարդակի վրա էին։ Սրանո՛վ ռուսական հասարակությունը մոտեցավ պատերազմի բռնկման պահին, ասում է Սերգեյ Լուկաշևսկին։ ‘’Բոլոր լրատվամիջոցները, ըստ էության, ոչնչացվեցին’’, ասում է նա:

Այո, երկրում բողոքի ցույցերը համեմատաբար մարդաշատ էին, որոնց մասնակիցները մեծ ռիսկի էին դիմում, քանի որ վերջին տարիներին իշխանությունների անհնազանդության գինը կտրուկ թանկացել էր: ‘’Իսկ Ուկրաինայում պատերազմի բռնկման հետ մեկտեղ, շատերն ակնկալում էին, որ հասարակությունը կարթնանար, և մարդիկ խմբով դուրս կգային փողոց ընդդեմ ագրեսիայի։ Ցավոք, դա տեղի չունեցավ։

Այսպիսով, մենք տեսնում ենք, թե ինչպես է պետությունը համակարգված կերպով ոչնչացնում քաղաքացիական հասարակությունը’’, ասում է վերլուծաբանը:

‘’Վլադիմիր Պուտինի օրոք երկրի քաղաքացիական հասարակությունը գրեթե անմիջապես ենթարկվեց հարձակման և ոչնչացման, էլ չենք խոսում անկախ լրատվամիջոցների մասին’’, ասում է, «Հանուն մարդու իրավունքների» ազգային հասարակական կազմակերպության նախագահ Լև Պոնոմարևը: Հիշեցնենք, որ Պոնոմարեւն առաջինն էր, որը գրանցվեց Ռուսաստանում օտարերկրյա գործակալների ցանկում:

Նրա խոսքերով, հատկապես 2022 թվականին իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում են առաջատար հասարակական կազմակերպությունները: ‘’Կարծում եմ, որ գործն այսքանով չի սահմանափակվի, քանի որ իշխանությունները վճռական են տրամադրված այս տարածքն ամբողջությամբ մաքրելու հարցում’’, ասում է նա:

Կրեմլի ընտրած ընթացքը հղի է տխուր հետևանքներով, ասում է Լև Պոնոմարևը, եւ ավելացնում, որ ‘’իշխանությունները օրենսդրական ձևով զինվորականներին իրավունք են տվել բառացիորեն հանցագործություններ կատարել ճակատում՝ ելնելով, իրենց խոսքերով ասած` «պետության շահերից», իսկ ոստիկանությանը թույլատրվում է կիրառել բռնության կոշտ ձևեր՝ մնալով անպատիժ։ Հիմա, հավանաբար, խոշտանգումների դեմ պայքարը ի չիք կդառնա’’, ասում է նա:

Իրավապաշտպան գլխավոր կազմակերպությունների ոչնչացումը կտանի դեպի քաղաքացիական հասարակության կործանում, մինչդեռ մարդու իրավունքների համար պայքարը բոլորովին նորմալ երեւույթ է ցանկացած ժողովրդավարական պետության համար։ ‘’Պետություններն ուժեղանում են միայն այն ժամանակ, երբ սովորում են համակարգել բնակչության տարբեր խմբերի շահերն ու դիրքորոշումները’’, ասում է վերլուծաբանը եւ շարունակում, որ. ‘’Կրեմլի քաղաքականության արդյունքում իսպառ ոչնչացվում է բնակչության ու իշխանությունների միջեւ երկխոսությունը։ Իսկ Ուկրաինայի դեմ պատերազմը և այնտեղ իրականացվող հրեշավոր հանցագործությունները նպաստում են երկրում տարեցտարի նոր ուժգնացող ֆաշիստական ռեժիմի ձևավորմանը’’։

Ինչպես փորձագետներն են ասում, ժամանակակից դարաշրջանում նման ռեժիմները, հատկապես Եվրոպայում, դատապարտված են մահվան: Դրանք չունեն երկար գոյատեւելու հնարավորություն:

XS
SM
MD
LG