Մատչելի հղումներ

Ձմռանը միգրանտների թվի աճը մեծ ազդեցություն է ունենում  ԱՄՆ քաղաքների վրա


Ինչպես ԱՄՆ-ի շատ քաղաքներ, Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքը ևս պայքարում է միգրանտների անսպասելի ներհոսքին տեղավորելու համար։ Դեկտեմբերի 9-ից ավելի քան 1500-ը ավտոբուսներով ժամանել են, ըստ Դենվերի քաղաքապետի: 

21-ամյա վենեսուելացի միգրանտի համար Կոլորադոյի Դենվերում շրջելը շոկ է. «Դենվերը շատ ցուրտ է, չափազանց շատ: Ես հագել եմ երեք բաճկոն և չորս վերնաշապիկ»:

Նա ժամանել է ընդամենը երկու օր առաջ Հարավային Ամերիկայից, երկար ճանապարհորդությունից հետո։

«Ես օրերով անցնում էի ջունգլիներով՝ առանց ուտելու, առանց հագուստի, առանց ցնցուղ ընդունելու, առանց քնելու: Դե, ես քնել եմ փողոցներում: Շատ դժվար է, բայց այսօր իմ նպատակն այն է, որ կարողանամ աշխատել և կատարելագործվել այստեղ՝ ԱՄՆ-ում»,-Ամերիկայի ձայնին» ասել է նա՝ չցանկանալով ներկայանալ։

Երիտասարդը վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 1500 միգրանտներից մեկն է, որոնք ավտոբուսով մեկնել են Դենվեր՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանից մոտ հազար կիլոմետր հյուսիս:

Ըստ քաղաքապետ Մայքլ Հենքոքի՝ քաղաքը երկու միլիոն դոլար է ծախսել նրանց խնամքի համար:

«Ես խնդրում եմ Կոնգրեսին և վարչակազմին գործել արագ: Մեզ այսօր անհրաժեշտ են համարձակ միջանկյալ քայլեր, բայց նաև պետք է երկարաժամկետ ռազմավարություն, ծրագիր և քաղաքականություն ներգաղթի շուրջ»,-ասել է նա։

Քաղաքապետ Հենքոքը արտակարգ դրություն է հայտարարել և բացել ժամանակավոր կացարաններ, որոնք հատկապես անհրաժեշտ են հիմա՝ մինուս 25 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Եղանակը ր տոները ստիպել են ոչ առևտրային կազմակերպություններին օգնության ջանքեր գործադրել:

Ընդամենը մեկ երեկոյի ընթացքում վեց բեռնատարներ լցվել են Դենվերի բնակիչների նվիրատվություններով։

«Լավ չէ, որ այդքան մարդ է գալիս, բայց դա նաև ցույց է տալիս, թե ինչ է կատարվում աշխարհում հենց հիմա»,-ասել է նվիրատուներից Սթեն Հոլթանը։

Դենվերում միգրանտների մեծ մասը վենեսուելացիներ են, որոնք փախչում են իրենց երկրի տնտեսական ճգնաժամից:

Դենվերի ներգաղթի փաստաբան Քեթրին Չանի խոսքով՝ «Ես գիտեմ, որ այժմ մեծ ուշադրություն կա վենեսուելացիների վրա, ովքեր փախչում են այնտեղից: Բայց արդեն տասնամյակներ շարունակ մենք խնդիրներ ունենք Հոնդուրասի, Գվատեմալայի, Սալվադորի, նույնիսկ Մեքսիկայի հետ: Այդ երկրների տնտեսական և կայունության գործոնները չեն փոխվում այն աստիճանի, որ կասեցվի միգրացիայի ալիքը»:

Նրանք, ովքեր ցանկանում են դադարեցնել միգրանտների հոսքը Ամերիկա, ահազանգում են Դենվերի նման քաղաքներում տիրող իրավիճակի մասին։

«Մենք անսահման ռեսուրսներ չունենք։ Հակառակ դեպքում խնդիր չէր լինի»,- ասել էԱմերիկյան ներգաղթի բարեփոխումների ֆեդերացիայի անդամ Իրա Մեհլմանը։

Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Դենվեր է ժամանել 175 միգրանտ։

XS
SM
MD
LG