Մատչելի հղումներ

Զելենսկիի այցը` Վաշինգտոն, Վաշինգտոնի ուղերձը` Կիեւին


Զելենսկիի այցը` Վաշինգտոն, Վաշինգտոնի ուղերձը` Կիեւին

«Միասնության ցուցադրություն», «ժողովրդավարության մեծ օր»: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից ԱՄՆ կատարած այցի ու նախագահ Ջո Բայդենի հետ նրա հանդիպման մասին նման վերնագրերով հոդվածներ են այսօր տպագրվում միջազգային մամուլում:

‘’Ուկրաինացիները Նոր Տարին եւ մյուս բոլոր տոները նշելու են ինչպես հարկն է, եթե նույնիսկ չլինի էլեկտրականություն’’, ասաց նա 23 րոպեանոց իր ելույթում, որը պարբերաբար ընդհատվում էր հոտնկայս ծափահարություններով։ ‘’Մեր հանդեպ առկա հավատի մեր լույսը չի մարելու’’, ասում էր Զելենսկին Կոնգրեսում:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, 2023 թվականին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները, որտեղ նրանք հունվար ամսից կազմելու են մեծամասնություն, կարող են պնդել Ուկրաինայի նկատմամբ աջակցույթունը կրճատելու անհրաժեշտությունը: ‘’Սակայն նախագահ Բայդենի աջակցությունը երբեք կասկածի տակ չի դրվել ու չի կարող դրվել’’, գրում է Bloomberg-ը առցանց իր հոդվածում:

Բրուքինգզի հաստատությունից Անջելա Ստենթի խոսքերով, Զելենսկին իր ելույթով ցանկանում էր առաջին հերթին ազդեցություն գործել հենց այդ հանրապետականների վրա: Նա չի կարծում, որ Ամերիկան Ուկրաիանային այս պահին կտրամադրի Ռուսաստանի տարածքները հարվածելու ունակ զենքեր, սակայն այն, որ ‘’այս այցը Միացյալ Նահանգների աջակցությունը շարունակելու համար կարեւոր քայլ էր, որեւէ մեկը բացառել չի կարող’’, ասում է նա:

The Washington Post-ում զետեղված հոդվածներից մեկի հեղինակն այն միտքն է արտահայտում, որ

Զելենսկիի այցի գլխավոր նպատակն էր ԱՄՆ-ին հորդորել ավելի հզոր զենքեր տրամադրել Կիևին: Ըստ հոդվածի, դա անհրաժեշտ է հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանունակությունը բարձրացնելու համար: Եկող տարի, ասում են նրանք, Ուկրաինան նախապատրաստում է խոշոր հարձակում` ընդդեմ ռուսական զորքերի։

‘’Մենք պայքարում ենք հաղթելու համար’’. Սա էր Զելենսկիի ելույթի առանցքային միտքը, Թվիթերում գրել է վաշինգտոնաբնակ տնտեսագետ և քաղաքագետ Անդերս Օսլունդը։

Զելելնսկին` դիմելով ամերիկացի օրենսդիրներին, նշել է, որ իր երկրի ժողովուրդն արդեն իսկ կառուցել է ուժեղ Ուկրաինա՝ ուժեղ մարդկանցով, հզոր բանակով, ուժեղ հաստատնություններով։

‘’Անկախ, օդում թռչող իրանական անօդաչու սարքերից, մենք գիտենք, որ ունենք մեկ նպատակ: Եվ այդ նպատակը հաղթանակն է’’, ասել է նա:

Միջազգային հարցերով քաղաքագետ Անտոն Քուչուխիձեն կարծում է, որ իր այցի ընթացքում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրականացրել է իր առջեւ դրված բոլոր ծրագրերը: ‘’Նա գնաց և վերջնական տեսքի բերեց Patriot համակարգերի վերաբերյալ պայմանավորվածությունները’’, ասում է նա:

Հայտարարվել է նաեւ հավելյալ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Քըրբին ասել է, թե երկու նախագահները հավանաբար խոսել են նաեւ պատերազմից հետո Ռուսաստանի ապագայի մասին:

Ինչպես քաղաքագետներն են ասում, Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ ավելի է մեծացնում Ուկրաինային ավելի աջակցելու հնարավորությունները:

Զելենսկիի այցը Վաշինգտոն նաեւ հարգանք էր Բայդենի հանդեպ ու նաեւ գործոն` նրա վարկանիշի բարձրացման համար, ասում է ԱՄՆ-ի նախկին դիվանագետ, նախկին խորհրդային մի քանի երկրներում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին: Նրա խոսքերով, այս այցի ընթացքում արդեն կայացվել է ‘’Փաթրիոթ’’ տիպի հակաօդային պաշտպանության մեկ համակարգ Կիեւի մոտակայքում տեղակայելու շուրջ որոշում: Զելենսկիի այցը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ընդլայնվում է աջակցությունն Ուկրաինայի հանդեպ, ընդլայնվում մեկուսացումը Ռուսաստանի նկատմամբ: Եվ Ռուսաստանին այսօր մտահոգում են ոչ միայն իր հրթիռների դեմ ուղղված ‘’Փաթրիոթ’’ համակարգերը, այլ նաեւ Կրեմլի դեմ ուղղված Միացյալ Նահանգների երկկուսակցական համաձայնությունը:

XS
SM
MD
LG