ԱՄՆ Կապիտոլիումի վրա վերջին երկու դարերի ամենավատ հարձակումից մոտ երկու տարի անց ԱՄՆ Օրենսդիրները հրապարակել են իրենց վերջնական զեկույցը այդ օրվա իրադարձությունների վերաբերյալ՝ փաստելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը հարձակումը խրախուսելու մեջ:
Դեմոկրատ կոնգրեսական Էլին Լըրիայի խոսքով՝ «նա ակտիվորեն անտեսում էր իր սահմանադրական պարտավորությունը: Ինչպես մենք հաստատել ենք ամիսների հետաքննության ընթացքում, դա այն պատճառով էր, որ ամբոխը ցանկանում էր անել այն, ինչ ուզում էր նախագահ Թրամփը՝ խոչընդոտել իշխանության խաղաղ փոխանցմանը»։
Զեկույցը պարունակում է նախկինում չհրապարակված ցուցմունքներ և փաստաթղթեր:
Հավաքված ապացույցների հիման վրա կոմիտեն գործն ուղարկել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ՝ Թրամփին ուղղված բազմաթիվ քրեական մեղադրանքներով, ինչը առաջին անգամ է տեղի ունեցել ամերիկյան պատմության մեջ:
Ըստ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբան Փոլ Շիֆ Բերմանի՝
«Ամերիկյան ժողովրդավարական համակարգի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նոր նախագահը և կառավարությունը հիմնականում չեն հետապնդում նախկին նախագահին: Նախկին նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելն իսկապես բացառիկ է ամերիկյան պատմության մեջ: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան ծայրահեղ էին նախկին նախագահ Թրամփի գործողությունները»:
Թրամփը քննադատել է կոմիտեին հետաքննության ընթացքում և ասել, որ իր դեմ մեղադրանքներ առաջ բերելն ուժեղացնում է իրեն:
Ավելի քան 930 անձ ենթարկվել է պատասխանատվության հարձակմանը մասնակցելու համար, և թեև զեկույցում շատերն ափսոսանք են հայտնում իրենց մասնակցության համար, ծայրահեղական վերլուծաբաններն ասում են, որ նման շարժումները դեռևս ուժ են հավաքում:
Զեկույցը նաև փաստում է բազմաթիվ ձախողումներ իրավապահ և հետախուզական մարմինների կողմից՝ կանխատեսելու ներքին ծայրահեղականների սպառնալիքները:
Փոլ Շիֆ Բերմանն ասել է՝ «Մենք շատ ավելի մեծ վտանգ ունենք, մարդիկ, ովքեր իսկապես ցանկանում են տապալել ամերիկյան քաղաքական համակարգը, շատ են Միացյալ Նահանգներում: Նրանք չեն ընդունում օրենքի գերակայությունը, կամ փաստերը ։ Նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ են զենք վերցնել»:
Զեկույցի հրապարակումով ավարտվում է հանձնաժողովի աշխատանք։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հունվարի 6-ի իրադարձությունների վերաբերյալ սեփական հետաքննություն է անցկացնում, ինչը, հավանաբար, կազդի Թրամփի դեմ մեղադրանք առաջադրելու որոշման վրա: