Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը Ռիո Գրանդեի ափերի երկայնքով տեղակայել է Ազգային գվարդիայի ավելիքան 500 զինվորական՝ նահանգային ոստիկանության և սահմանապահ ծառայության աշխատակիցների հետմիասին սահմանի առանցքային «Չիուահուիտա» հատվածում:
Զորքերը փշալարերով փակում են գետի ափը չթույլատրված հատվածներով միգրանտների մուտքը ՄիացյալՆահանգներ կասեցնելու համար:
Բայց քանի որ «Title 42» ծրագիրը դեռ ուժի մեջ է, որը թույլ է տալիս ներգաղթյալների մեծ մասի անհապաղարտաքսումը, թույլատրված մուտքի կետերը նույնպես փակ են բոլորի համար:
Միևնույն ժամանակ, շահույթ չհետապնդող կազմակերպություններն ասում են, որ իրենց ապաստարաններում տեղչունեն Էլ Պասոյի մերձակայքում արդեն երկիր մուտք գործած միգրանտներին տեղավորելու համար:
Փրկարար Ռուբի Ռիվերայի խոսքով՝ «Մենք պետք է հանենք գրախանութը, մաքրենք մեր եկեղեցու միջանցքները, որպեսզի կարողանանք ապաստան տրամադրել հատկապես ներկայիս եղանակային պայմաններում: Մենք չենքուզում, որ մարդիկ փողոցում լինեն: Բայց պահանջարկը գերազանցել է մեր հնարավորությունները: Մենք պահեստբացեցինք փողոցի մյուս կողմում, որտեղ տեղափոխում ենք բազմաթիվ ընտանիքների, և մենք փորձում ենք նրանցտալ լավագույնը մեր ունեցածի չափով»:
Համայնքը շարունակում է օգնել նվիրատվություններով, իսկ միգրանտները շարունակում են ապաստան փնտրելտարածաշրջանում գիշերային ցուրտ ջերմաստիճանին:
Շատերն ասում են, որ դեմ չեն գերբնակեցմանը, քանի դեռ տանիք ունեն իրենց գլխավերեւումև ապահով քնելու տեղ:
Վենեսուելացի միգրանտ Հումբերտո Բալբոան ասում է՝ «Այո, այստեղ շատ նեղ է, դժվար է, բայց նաև լավ է: Պետք էաշխատենք: Ես այնպիսի մարդ եմ, ով կցանկանար աշխատել, որպեսզի իմ ընտանիքն առաջ գնա»:
Նահանգապետ Էբոթն հայտարարել է, որ կուժեղացնի սահմանային հսկողությունը, քանի դեռ «Title 42»-ի վերաբերյալվերջնական որոշում չի կայացվել: